Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1400 դրամ
Առարկա - Քաղաքացիական իրավունք
Էջեր - 7
2. Баглай М. В. Конституционное право, М., 1996:
3. Рисдал П. Проблемы защиты прав человека в современном мире, М.; 1993:
4. Умай В. Современная система защиты прав человека, М., 1999:
Մարդու իրավունքները որպես բարձրագույն և անօտարելի արժեք, որպես անմիջականորեն գործող իրավունք ճանաչելը, պահպանելը և պաշտպանելը պետության պարտականությունն է և գլխավոր առաքելությունը: Դեռևս մարդու իրավունքների և ազատությունների 1789թ. ֆրանսիական հռչակագրի 2-րդ հոդվածը սահմանում էր. «Յուրաքանչյուր քաղաքական միության նպատակը` մարդու բնական և անօտարելի իրավունքների ապահովումն է»: Պետության այս կարևորագույն պարտականությունը հասցեագրված է իշխանական բոլոր կառույցներին, որոնք իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակներում համատեղ գործունեությամբ կոչված են ապահովելու պետության պարտավորությունների կատարումը:
Մարդու իրավունքների ժամանակակից ընկալումները այն տեսքով, որով նրանք ամրագրված են միջազգային իրավական ակտերում, արդյունք են տևական և դժվարին մի պատմական գործընթացի, որի ընթացքում ձևավորվեցին այն չափանիշները, որոնք այժմ առաջնային են հանդիսանում իրեն քաղաքակիրթ համարող ցանկացած հասարակության բնականոն կենսագործունեության համար: Տարբեր պատմական ժամանակաշրջաններում մարդու իրավունքների ընկալման, կիրառման և պաշտպանության եղանակները եղել են տարբեր: Մարդու իրավունքների պաշտպանության ամենահին եվրոպական կառույցը Եվրոպայի խորհուրդն է: Թեև միավորված եվրոպայի գաղափարը ծնվել էր ավելի վաղ, Եվրոպայի խորհուրդն ու մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան երևան եկան իբրև ի պատասխան սարսափելի հանցագործությունների ու լայն տարածում գտած ավերածությունների, որոնք տեղի ունեցան երկրորդ աշխարհամարտի տարիներին: 1949թ. մայիսի 5-ին տաս եվրոպական երկրների ներկայացուցիչներ հանդիպեցին Լոնդոնում՝ հիմնադրելու Եվրոպայի խորհուրդը, կանոնադրության համաձայն Եվրախորհրդի գլխավոր առաքելությունն է՝ ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության երաշխավորումը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Այս երեք ելակետային սկզբունքները Եվրախորհրդին անդամակցելու հիմնարար չափորոշիչներն են, որոնք հանդես են գալիս նաև որպես պարտավորություն այդ երկրների համար՝ շարունակելու իրենց անդամակցությունն այդ կառույցին:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան Եվրոպայի խորհուրդն ընդունեց 1950թ. նոյեմբերի 4-ին և այն ուժի մեջ մտավ 1953թ. սեպտեմբերի 3-ին 8 պետությունների կողմից վավերացվելուց հետո: Այդ կոնվենցիայով մարդու իրավունքների պաշտպանությունն այլևս դադարեց ազգային հարց լինելուց և դարձավ համաեվրոպակաեն մտահոգության առարկա: Այն իրականացնելու համար Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հեղինակներըոչ միայն ձևակերպեցին մարդու մի շարք հիմնարար իրավունքներ, այլև հաստատեցին դրանք պաշտպանող մի մեխանիզմ` հիմնելով մարդու իրավունքների եվրոպական կոմիտեն և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` ՄԱԿ-ի հիմնական դրույթների կիրարկումը ապահովելու համար: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան տարբերվում է մյուս միջազգային նմանատիպ պայմանագրերից: