Թեմա - Կոռուպցիան ԲՈՒՀ-ում

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1200 դրամ

Առարկա - Քաղաքացիական իրավունք

Էջեր - 6

Հատված

Պարզելու համար, թե կա արդյոք կոռուպցիա ԲՈՒՀ-ում և ինչն է դրա պատճառը, ինչպես են դրա դեմ պայքարում տարբեր ուսանողական կամ պետական մարմինները՝ փոքրիկ հետազոտութուն կատարեցի ուսանողների շրջանում: Հետազոտության համար օգտագործեցի 10 հարցից բաղկացած հարցաթերթիկ: Իմ կատարած սոցհարցումներին մասնակցեցին տարբեր ուսումնական հաստատությունների 100 ուսանողներ: Մասնակիցների հետ զրուցեցի ուսումնական հաստատությունների բակերում:
Մասնակիցներից 57-ը աղջիկներ էին, իսկ 43-ը՝ տղաներ: Ընդհանուր տարիքային խումբում մասնակիցների տարիքը կազմում էր 16-25 տարեկան:
Առաջին հարցը, որը վերաբերվում է մեր թեմային, հետևյալն է. Ձեր կարծիքով կա արդյոք կոռուպցիա ԲՈՒՀ-երում: Այս հարցին հարցվողների 100 տոկոսը տվել է դրական պատասխան:
Եթե կա, ապա որոնք են կոռուպցիայի պատճառները ԲՈՒՀ-երում:
Որպես այս հարցի պատասխան հարցվողների 10 տոկոսն ընտրել է չորս տարբերակներից առաջինը՝ ուսանողների ծուլությունը: 22 տոկոսը գտնում է, որ պատճառը դասախոսների ցածր աշխատավարձերն են, 52 տոկոսը պատճառը համարում է թույլ վերահսկողությունը, 11 տոկոսը՝ կրթական օրենքների և համակարգի անկատարությունը, իսկ մյուս 5 տոկոսը տվել է այլ պատասխաններ:

Պատվիրել այս աշխատանքը