Թեմա - Իսպանական հզորության ժամանակաշրջանը Եվրոպայում

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2400 դրամ

Առարկա - Պատմություն, պետության և իրավունքի տեսություն

Էջեր - 12

Բովանդակություն
Ներածություն
Իսպանական հզորության ժամանակաշրջանը Եվրոպայում
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. История дипломатии. В 2 т. Т. 1./ под ред.В.П. Потёмкина. -М.: ОГИЗ - СОЦЭКПИЗ, 1941
2. История средних веков. В2 т. Т.2;учебник для вузов по специальности «История»/ Л.М. Брагина, Ю.М. Сапрыкин, А.Н.Чистозвонов и др.; под ред. З.В.Удальцовой и С.П.Карпова. - М.: Высшая школа, 1991
3. Кудрявцев А.Е. Испания в средние века. - М.: ОГИЗ -СОЦЭКГИЗ, 1937
4. Штокмар В.В. Очерки по истории Англии XVI в. - Ленинград: издательство Ленинградского университета, 1957

Հատված

16-րդ դարում շատ փոփոխություններ տեղի ունեցան եվրոպական ժողովուրդների կյանքում: Մայրցամաքում դեռ իշխում էր ֆեոդալիզմը, բայց առաջավոր արևմտաեվրոպական երկրներում սկսեցին դասավորվել բուրժուական հարաբերություններ: Աշխարհագրական մեծ հայտնագործությունները սկիզբ դրեցին համաշխարհային առևտրին և գաղութատիրական սիստեմի ստեղծմանը, որը հարստացրեց բուրժուազիան: Սկսվեց վաղ բուրժուական հեղափոխությունների դարաշրջանը: Առաջին նման հեղափոխությունը հաղթեց Նիդեռլանդներում, որը ազատեց իսպանական գերիշխանությունից:
Իսպանական կայսրություն (իսպ.՝ Imperio Espaրol) ներառում էր Իսպանիայի տարածքները և Իսպանիայի գաղութները Եվրոպայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում և Օվկիանայում։ Այն գործել է գաղութարարների դարաշրջանում և առաջին գաղութատիրական տերությունն էր։ Հաբսբուրգների դինաստիայի օրոք այն հասավ իր հզորության գագաթնակետին։Ունենալով ամենամեծ գաղութները։ Այն հիմնադրվեց 15րդ դարում և գոյատևեց մինչև 19րդ դարի վերջերը։
Ռեկոնկիստային զուգահեռ Իսպանիայի երեք խոշոր թագավորություններում՝ Կաստիլիայում, Արագոնում և Պորտուգալի-այում ձևավորվում էին դասային միապետություններ: Թագավորական իշխանությունը սահմանափակված էր դասերի ներկայացուցիչների ժողովներով՝ կորտեսներով: Իրենց կառուցվածքով և իրավասությամբ կորտեսները նման էին ֆրանսիական գլխավոր շտատներին:
Ֆերդինանդի և Իզաբելլայի կառավարման ժամանակ Իսպանիայում սկսվեց բացարձակ միապետության ձևավորումը: Խոշոր ավատատերերը կորցրին իրենց իրավունքները և վերածվեցին պալատական պաշտոնյաների: Կորտեսները ևս դանդաղորեն կորցնում էին իրենց նշանակությունը և հազվադեպ էին հրավիրվում: Իսպանիան XVI դ. թևակոխեց որպես Ռեկոնկիստան ավարտած և ուժեղ թագավորական իշխանություն ունեցող պետություն:
Ֆիլիպի ուղղամիտ, ֆանատիկ մոլեռանդ քաղաքականությունը Նիդեռլանդներում նպաստեց Եվրոպայում առաջին հաջող բուրժուական հեղափոխությանը: Թագավորի բանսարկությունները Ֆրանսիայում կրոնական պատերազմների ժամանակ 16-րդ դարի երկրորդ կեսին կաթոլիկների օգտին բերեն նրան, որ Ֆիլիպի դեմ դուրս եկան նույնիսկ ֆրանսիական կաթոլիկ-հայրենասերները:
16-րդ դարի Եվրոպայում գոյություն ունեին միիջազգային հակասությունների երեք հիմնական հանգույց.
Եվրոպայի արևմուտքում ընդհարվում էին չորս տերությունների` Իսպանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, իսկ 18-րդ դարից նաև Հոլանդիայի. առևտրային և գաղութային շահերը, որոնք սպառնում էին վերածվել պատերազմի:
16-րդ դարում ծագեցին և 18-րդ դարում վերջնականապես ձևավորվեց հարավ-արևելքում` արևելյան հարցը` եվրոպական տերությունների և Օսմանյան կայսրության միջև փոխհարաբերությունները.
Եվրոպայի հյուսիս-արևելքում` Հյուսիս գերտերությունները պայքարում էին Բալթիկայում գերիշխանության համար:
Այս երեք հանգույցները մերահյուսվում էին միմյանց հետ, ազդում միմյանց վրա ստեղծելով անսպասելի համադրությունները միջազգային հարաբերություններում: 16-րդ դարում Նոր Աշխարհի հայտնագործումից հետո ծագեց գաղութների գրավման և ծովային տիրույթների ընդլայնման մասին հարցը: Պայքարը Եվրոպայում բարդանում էր պայքարով գաղութներում: Յուրաքանչյուր եվրոպական կոնֆլիկտ հանգեցնում էր փոփոխությունների արևմտյան տերությունների գաղութային տիրույթներում: 16-րդ դարում ամենահզոր գաղութային գերտերություններն էին Իսպանիան և Պորտուգալիան; 16-րդ դարի երկրորդ կեսից սկսած սկսում է աճել Անգլիայի գաղութային հզորությունը: Պայքարը Իսպանիայի և Ֆրանսիայի միջև Եվրոպա աշխարհամասում, մրցակցությունը Անգլիայի և Իսպանիայի միջև ծովերում, այսպիսին էր միջազգային հարաբերությունների հիմնական բովանդակությունը 16-րդ դարի արևմտյան Եվրոպայում:

Պատվիրել այս աշխատանքը