Թեմա - Միջազգային դրամական համակարգի այլ ինստիտուտները

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1600 դրամ

Առարկա - Միջազգային իրավունք

Էջեր - 8

Գրականության ցանկ
1. Ա.Հովակիմյան, Միջազգային տնտեսական հարաբերություններ, 2007թ.
2. В.Н. Лиховидов “Фундаментальный анализ мировых валютных рынков: методы прогнозирования и принятия решений”., 2011
3. Курсы, Фундаментального и Технического Анализа и принятия решенийե в Форекс клубе. Защищены дипломом., 2009
4. Лиховидов и Сафин, Международный рынок валют, Владивосток 2000

Հատված

Ժամանակակից աշխարհը բարդ է, բազմազան և փոփոխվող: Հասարակական զարգացման կարևորագույն պայմաններից մեկը պետությունների ու ժողովուրդների փոխկապակցվածության հետագա խորացումն ու զարգացումն է: Հենց սրանում է կայանում միջազգային կազմակերպությունների ապագայի երաշխիքը: Իսկ այդպիսի կազմակերպությունների նշանակությունը առաջիկայում, անշուշտ, մեծանալու է, քանի որ ժամանակակից քաղաքակրթությունը ստիպված է դիմակայելու բազմաթիվ գլոբալ մարտահրավերների, որոնք սպառնում են բուն իսկ քաղաքականության գոյությանը և որոնք անհնար է հաղթահարել առանց ամբողջ մարդկության համընդհանուր ջանքերի: Պետությունների արդյունավետ համագործակցությունն ապահովող կարևոր ինստիտուտներ են հենց միջազգային կազմակերպությունները: Միջազգային կազմակերպությունների գործունեության բնույթի վրա էական ազդեցություն են ունենում աշխարհում ընթացող տնտեսական, քաղաքական, գիտական և մշակութային ինտեգրացիոն գործընթացները:
Այսօր անհնար է տնտեսությունը պատկերացնել առանց փոխատվական կապիտալի շուկայի, որը ժամանակակից պայմաններում տնտեսական հարաբերությունների անհրաժեշտ գործիքներից մեկն է: Քանի որ դրամական միջոցները չեն կարող միաժամանակ մատչելի լինել բոլոր պետությունների համար, դրանցից շատերն ունենալով սուղ միջոցներ և ցանկանալով ապահովել անխափան տնտեսական գործունեություն, այդ միջոցները ձեռք են բերում մեկ այլ երկրի կառավարությաւն, բանկերի կամ մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից:
Միջազգային արժութային կազմակերպություններից հիմնական երկուսը Համաշխարհային բանկի խումբն է և Արժույթի միջագային հիմնադրամը:
Համաշխարհային բանկի խումբը բաղկացած է հինգ փոխկապված կազմակերպություններից:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) (International Bank for Reconstruction and Development - IBRD) հիմնադրվել է 1944 թ. և սկզբնապես նպատակ էր հետապնդում աջակցել համաշխարհային պատերազմից տուժած տնտեսությունների վերականգնմանը: Ներկայումս նրա առաքելությունը ընդարձակվել է և ընդգրկում է միջին եկամուտ ունեցող, վարկունակ պետություններին ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրումը աղքատությունը կրճատելու նպատակով: ՎԶՄԲ-ի ծրագ¬րերը հիմնականում ուղղված են ծավալուն ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը: ՎԶՄԲ-ի ֆինանսական ռեսուրսները ձևավոր¬վում են անդամ-երկրների անդամավճարներից, ստացվող եկամտից և, ամենակարևորը` համաշխարհային ֆինանսական շուկանե¬րից հարաբերականորեն ցածր տոկոսադրույքով (շնորհիվ իր բարձր վարկանիշի) կատարվող ներգրավումներից: Կառավարու¬թյունները ՎԶՄԲ-ից վարկերը սովորաբար ավելի ցածր տոկոսով են ստանում, քան եթե իրենք փորձեին վարկեր ներգրավել ֆինանսական շուկայից:

Պատվիրել այս աշխատանքը