Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2200 դրամ
Առարկա - Մանկավարժություն, լեզվաբանություն
Էջեր - 11
2. ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիր
3. http://edu.am/
4. www.armstat.am
5. www.gov.am
6. www.mfe.am
Դպրոցը հնուց ի վեր միշտ եղել է հայ ժողովրդի քաղաքական ու ազգային գոյատևման պատվարը և առաջընթացի գրավականը:
Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը: Մարդկային զարգացման ապահովման քաղաքականության հիմնական գերակայությունը կրթության առաջանցիկ զարգացման ապահովումն է կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով: Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:
Կրթության համակարգի ուղղորդումը դեպի «գիտելիքահեն տնտեսության» պահանջների ապահովումը հանդիսանում է բարեփոխումների ներկա փուլի անկյունաքարը:
Հիմնական կրթությունից հետո կրթության համակարգը պետք է ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված սովորողների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հավակնությունների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից…