Թեմա - Նոր հանրային կառավարման բարեփոխումները ըստ Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի ֆինանսական չափանիշների

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2000 դրամ

Առարկա - Մենենջմենթ

Էջեր - 10

Հատված

Հանրային կառավարման որակի բարձրացումը, դրա թափանցիկության, հաշվետվողականության, հրապարակայնության և վերահսկելիության սկզբունքների արմատավորումը ոչ միայն կառավարման ժողովրդավարացման վկայությունն է, այլև առանցքային դեր ունի ցանկացած երկրի սոցիալական և տնտեսական զարգացման գործում:
Պետական կառավարման համակարգի գործառութային բարեփոխումները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց ապահովեցին թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության ուղղությամբ: Այդ բարեփոխումների շնորհիվ նախարարություններն այսօր իրականացնում են իրենց բնագավառի քաղաքականության ձևավորման, մոնիտորինգի և համակարգման գործառույթները, իսկ ծառայությունների մատուցման, կանոնակարգման և վերահսկողական ու տեսչական գործառույթների իրականացման իրավասությունները հիմնականում փոխանցվեցին նախարարություններում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով ստեղծված գործակալություններին և տեսչություններին: Այդ փոփոխությունները հանգեցրին կրկնվող գործառույթների որոշակի հատվածի վերացմանը: Բացի այդ, առանձին մարմիններ վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների, որի հետևանքով կառավարչական գործառույթներ իրականացնող մարմինները տարանջատվեցին պետական գործառույթներ իրականացնող մարմիններից:

Պատվիրել այս աշխատանքը