Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2000 դրամ
Առարկա - Կրոն, Եկեղեցու պատմություն
Էջեր - 10
2. http://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D5%86%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D6%80_%C2%AB%D5%94%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%C2%BB_%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81
Պահքը կամ պասը հրաժարումն է որոշակի կերակուրից` հանուն հոգու զորացման: Աստված մարդու համար պահք սահմանեց դեռևս դրախտում.
Մեր ժամանակակից սերունդը պահեցողություն ասելով, թերևս, հասկանում է մսեղենից, կաթնեղենից և հավկիթեղենից հրաժարում: Սա, սակայն,պահքի մասին վերջին ժամանակների և քաղքենի դասակարգի ըմբռնումն է. սկզբից այդպես չի եղել: Ըստ Աստվածաշնչի, պահեցողությունը սգի և ցավի մի շրջան է, ինքնազրկանք կամ ինքն իրեն տրված կամավոր պատիժ, որն իրագործվում էր որոշ ժամանակ ուտելուց և խմելուց, ինչպես նաև հաճույքից ամբողջովին հրաժարվելով: Կարևորը վերջին հանգամանքն է, այսինքն` նաև հաճույքից հրաժարվելը, քանզի պահքը և հաճույքն իրար հակադիր երևույթներ են, և, հետևաբար, պահեցողություն, որին ընկերանում են նաև խաղը, ուրախությունը և պարը, երևակայել անհնար է:
ՄԵԾ ՊԱՀՔԸ որպես հիմք ունի մեր Փրկչի` վերևում հիշված 40 օրերի ծոմապահությունն անապատում: Եվ որովհետև մարդկային սովորական բնությունը գրեթե անկարող է տոկալ 40 օրերի` ցերեկ և գիշեր միանվագ ծոմապահությանը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի պահեցողություն` օրական միայն մեկ անգամ ուտելով: Սա կոչվել է Մեծ պահք, ի հակադրություն մյուս պահքերի, որոնք շաբաթական հինգ կամ երկու օր էին: Մեծ պահքի գլխավոր նպատակը
Հայտնի է, որ բժիշկները հիվանդին կա՛մ դեղը, կա՛մ պահեցողությունը, կա՛մ երկուսը միանգամից են հանձնարարում: Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում, օրինակ` խոցը, շաքարախտը և նմանները: Նույնն է հանգամանքը մեղքերի դեպքում:
Պահեցողության գերագույն նպատակն ապաշխարանքն է, այսինքն` մեղքից և հոգեկան ծուլությունից ազատագրվելու ճիգ է:
Այսօր հազարավոր մարդիկ կան, ովքեր բուսակեր են, այսինքն` նրանց առօրյա սովորական ուտելիքները մեր «պահոց» կոչված կերակուրներից տարբեր չեն, սակայն նրանք երբեք չեն հավակնում հայտարարելու, որ բանջարեղեն, ընդեղեն և պտղեղեն ուտելով` բառի կրոնական իմաստով պահեցողություն են անում. սա նրանց սնվելու սովորական կերպն է: