Թեմա - Սնկերի նմանությունը և տարբերությունը բույսերից և կենդանիներից

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1400 դրամ

Առարկա - Կենսաբանություն

Էջեր - 7

Հատված

Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա: Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝
 Կենդանական
 Բուսական
 Սնկերի
Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական: Գիտնականները հակված են նաև կարծելու, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են ապրել զատ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ: Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ 900 մլն տարեկան: Գիտնականները հակված են կարծելու, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները:
Սնկերի առաջացման մասին գոյություն ունեն մի շարք տեսություններ: Ի սկզբանե սնկերի առաջացման վերաբերյալ բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել: 1727թ.- ֆրանցիացի կենսաբան Ֆազիեյին նշել է, որ սնկերը դրանք սատանայի ստեղծածն են:
Դեռ Ք.ա. 3-րդ դարում Թեոֆաստը, ով հետագայում համարվելու է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում էր բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում էր բույսերի թագավորության մեջ: Չնայած այն հանգամանքին, որ Կարլ Լիննեյը սնկերը համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին մնալ բույսերի թագավորության մեջ:

Պատվիրել այս աշխատանքը