Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1200 դրամ
Առարկա - Կենսաբանություն
Էջեր - 6
2. Мамонтов С.Г. Биология. Общие закономерности. – М.: Дрофа, 2002
Քրոմոսոմների քանակը կապ չունի օրգանիզմի մեծության և զարգացման աստիճանի հետ: Պարզված է նաև, որ տարբեր օրգանիզմներ կարող են ունենալ քրոմոսոմների նույն քանակը, սակայն դրանցից յուրաքանչյուրի քրոմոսոմները կրում են տվյալ տեսակին բնորոշ գենային հավաքակազմ: Տվյալ տեսակի սոմատիկ բջիջների քրոմոսոմային հավաքակազմն անվանում են կարիոտիպ: Օրինակ մարդու կարիոտիպը պարունակում է 22 զույգ աուտոսոմներ և 2 սեռական քրոմոսոմներ: 1960թ. տրվել է մարդու քրոմոսոմների դենվերյան դասակարգումը: 23 զույգ քրոմոսոմները դասակարգվել են 7 խմբում՝ A-ից G: Այստեղ կարևոր չափորոշիչ է համարվել ցենտրոմերային գործակիցը (ինդեքս), որը ցույց է տալիս քրոմոսոմի կարճ բազկի հարաբերության տոկոսը քրոմոսոմի ամբողջ երկարության նկատմամբ:
Գոյություն ունեն յուրովի մեխանիզմներ, որոնք պրո- և էուկարիոտ բջիջներում ապահովում են գենի ակտիվության էքսպրեսիան (ապաարգելակումը) և ռեպրեսիան (արգելակումը)՝ ի պատասխան ներբջջային և արտաբջջային գործոնների փոփոխության:
Պրոկարիոտների գենի ակտիվության կարգավորման մեխանիզմը առաջարկվել է ֆրանսիացի մարէաբաններ Ֆրանսուա Ժակոբի և Ժակ Մոնոյի կողմից 1961թ., որոնց այդ և մի շարք այլ հայտնագործությունների համար 1965 թ. շնորհվել է Նոբելյան մրցանակ: Այդ գիտնականներն առաջարկել են պրոկարիոտ բջիջների գեների ակտիվության կարգավորման 2 մեխանիզմ, որոնցից մեկը բացատրում է, թե ինչպես է կարգավորվում բջջին անհրաժեշտ նյութերի սինթեզը, իսկ մյուսը՝ բջիջ ներթափանցած նյութերի քայքայումն ու յուրացումը: