Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1000 դրամ
Առարկա - Կենսաբանություն
Էջեր - 5
Աուտիզմով երեխաների հետ աշխատանքի համար հարկավոր է ճիշտ ախտորոշել երեխայի աուտիզմի աստիճանը և կազմել համապատասխան զարգացնող մեթոդական ուղեցույց, որը կնպաստի երեխայի մտավոր, խոսքային և հոգևոր զարգացմանը:
Աուտիկ երեխաների կրթական գործընթացում կարևորվում է խաղերի ներգրավումը: Կարելի է կազմակերպել մի շարք զարգացող խաղեր, որոնք իրենց էությամբ պարզ կլինեն՝ առանց բարդ շարժումների և կզարգացնեն շարժողական մոտորիկան ու կապահովեն մտային զարգացումը:
Աուտիզմի շրջանակներում ամենակարևոր հարցերից մեկը դիֆֆերենցիալ դիագնոստիկայի հարցն է, որը բացահայտում է աուտիկ իրավիճակի ծագման տարբեր դրությունները: Դիֆֆերենցիալ ախտորոշումը անցկացվում է շիզոֆրենիկ խանգարումների դեպքում, որոնք նկատվում են վաղ մանկության տարիներին: Բայց հարկ է նշել, որ վաղ մանկական աուտիզմը տարբերվում է մտավոր հետամնացությունից, խոսքային և վարքային խանգարումներից:
Առաջին անգամ Մ. Վելչի կողմից առաջարկվեց հոլդինգ թերապիա՝ որպես շտկողական աշխատանքների մեթոդ, որի էությունը կայանում էր նրանում, որ երեխայի և նրա ծնողի (մոր) միջև հաստատվում էր կապ նույնիսկ այն դեպում, երբ երեխան ակնհայտ մերժում է բոլոր տեսակի հարաբերությունները: Օգտագործվում է անգամ ուժի կիրառումը՝ երեխայի և մոր միջև ֆիզիկական հաղորդակցություն ստեղծելու համար, քանի որ հենց այդ կապի բացակայությունն է համարվում աուտիզմի դեմ պայքարի հիմնական առանցքը: