Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2000 դրամ
Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն
Էջեր - 10
2. Каламкарян Р. А., Мигачев Ю. И., Международное право, Моксва, 2004, էջ 114:
3. Лукашук И.И., Международное право, Общая часть, Москва, 2005, էջ 66:
Ըստ Ռ. Ա. Կալամկարյանի՝ միջազգային իրավունքի սուբյետները դրանք միջազգային իրավահարաբերությունների մասնակիցներն են, որոնք օժտված են միջազգային իրավական իրավունքներով ու պարտականություններով և կրում են միջազգային իրավական պատասխանատվություն: Ի. Ի. Լուկաշուկը նշում է, որ. «միջազգային իրավունքի սուբյեկտները հանդիսանում են միջազգային իրավահարբերությունների մասնակիցները, որոնք կրում են միջազգային իրավունքի նորմերով նախատեսված իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև մասնակցում են միջազգային իրավական նորմերի ստեղծմանը ու իրականացմանը»: Համաձայն Վ. Քոչարյանի «Միջազգային իրավունք» աշխատության՝ միջազգային իրավունքի սուբյեկտները միջազգային հարաբերությունների այն մասնակիցներն են, որոնց վարքագիծն անմիջականորեն կարգավորվում է միջազգային իրավունքի նորմերով: Միջազգային իրավունքի սուբյեկտների վարքագծի կանոնակարգումը ենթադրում է նրանց իրավունքների և պարտականությունների ամրագրում և դրանց խախտման համար պատասխանատվության սահմանում: Բացի նշվածից, միջազգային իրավունքի սուբյեկտի պարտադիր հատկանիշ է միջազգային իրավական նորմերի ստեղծմանը մասնակցելու ունակությունը: Միջազգային իրավունքի սուբյեկտ են միջազգային կապերի միայն այն կողմերը, որոնց բնորոշ են այս բոլոր հատկանիշները: