Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1400 դրամ
Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն
Էջեր - 7
2. Синюков В.Н. Российская правовая система: Введение в общую теорию. – Саратов., 1999.
Իրավական ակտերի նման բազմազանությունը պայմանավորված է պետության կառուցվածքով, իրավաստեղծ մարմինների առանձնահատկություններով, կարգավորվող հարաբերությունների բնույթով, դրանց դասակարգման համար հիմք հանդիսացող այլ հանգամանքներով:
Բոլոր նորմատիվ իրավական ակտերը գործում են որպես միասնական համակարգ, որը բնութագրվում է համաձայնեցվածությամբ, փոխազդեցությամբ, հիերախիայով, ըստ ճյուղերի և ինստիտուտների մասնագիտացմամբ և տարբերակվածությամբ:
Նորմատիվ իրավական ակտերի հատկանիշները հետևյալն են`
դրանց բնորոշ է գրավոր, խիստ փաստաթղթային ձևը և ընդունման հատուկ կարգը,
դրանք խիստ հիերախիկ կապի մեջ են գտնվում միմյանց հետ,
նրա կարգավորման առարկան /հասարակական հարաբերությունների որոշակի տիպ/ և բազմակի կիրառությունը:
կապը իրավաստեղծման հետ,
պետական կամարտահայտությունը,
դրանք ուղղված են իրավական նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ վերացմանը, ինչի շնորհիվ այն հանդես է գալիս որպես «իրավական համակարգի զարգացման, փոփոխության միջոցե,
ունեն գործողության ժամանակային, տարածային և սուբյեկտիվ սահմաններ,
մշտապես պարունակում են իրավական նորմեր: Վերջիններիս մեջ հենց իրավական նորմերի առկայությունն է դրանց դարձնում նորմատիվ, համընդհանուր պարտադիր: