Թեմա - Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները, քվեարկության սենյակ

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2000 դրամ

Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն

Էջեր - 10

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, 26.05.2011, ՀՀՊՏ 2011.06.16/36(839) Հոդ.852 (չի գործում):
2. ՀՀ ընտրական օրենսգիրք, ՀՀՊՏ 2016.05.30/42(1222) Հոդ.456:
3. Ընտրական օրենսդրության արդի հիմնահարցերը և զարգացման հեռանկարները ՀայաստանԻ Հանրապետությունում/ Է. Շաթիրյան, Ա. Մանասյան, Ա. Հովհաննիսյան, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով, ԵՐ.: ԶԱՆԳԱԿ, 2013, էջ 21:
4. 2016 թվականի փետրվարի 10-ի, Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասինե ՆՀ-170-Ա հրամանագիր

Հատված

Ժողովրդաիշխանության համակարգում ընտրություններն ունեն մեծ քաղաքական և իրավական նշանակություն: Լինելով ժողովրդաիշխանության ուղղակի ձև, ժողովրդի կամքի բարձրագույն անմիջական արտահայտություն՝ ընտրություններն ապահովում են ժողովրդի մասնակցությունը պետության գործերի կառավարմանը: Ընտրությունները սահմանադրական կարգերի հիմնարար ինստիտուտներից են, որովհետև դրանք հանրային իշխանության լեգիտիմացման հիմնական միջոցն են: Հետևաբար, ընտրությունները պետք է լինեն ազատ, պարբերական, այլընտրանքային (մրցակցային), հավասար, արդար, ազնիվ: Ընտրությունների դերը և նշանակությունը նկատի ունենալով` Սահմանադրությունն ամրագրում է ընտրական իրավունքի հիմունքները, իսկ ընտրական օրենսգիրքը դրանց հիման վրա սահմանում է ընտրական հարաբերությունների իրավական կարգավորման կառուցակարգը: Այդ կարգավորումը երաշխիք է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացման համար:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Նշվածից պարզ է դառնում, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն հանդիսանում է ՀՀ-ում ընտրությունների կազմակերպման ու անցկացման կենտրոնական մարմին: Սահմանադրական իրավունքում ընտրական գործընթացը բնորոշ¬վում է որպես անհատների, մարմինների, կազմակերպությունների և խմբերի օրենքով ու սոցիալական մյուս նորմերով կարգավորված գործողություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրությունների նախապատրաստման և անցկացման կապակցութ¬յամբ: Ընտրական գործընթացը, որպես սուբյեկտիվ ընտրական իրավուն¬քի իրականացման ձև արտացոլում է իշխանության իրականացմանը քաղաքացիների մասնակցության կառուցակարգերը: Այն ներառում է օրենքով սահմանված ընտրական փուլերի ամբող¬ջություն, որոնք բաղկացած են կոնկրետ գործողություններից:

Պատվիրել այս աշխատանքը