Թեմա - Ընտանեկան բռնություններ երեխաների նկատմամբ

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 600 դրամ

Առարկա - Իրավաբանություն, իրավագիտություն

Էջեր - 3

Հատված

Երեխաները հասարակության ամենախոցելի խավն են, ուղղակի որովհետև ֆիզիկապես իրենց պաշտպանելու հնարավորություն չունեն: Նրանց պաշտպանության գործառույթը, հիմնականում, ծնողների վրա է. ամեն ծնողի վրա՝ իր երեխայինը: Իսկ, իրականում, ուրիշի երեխա չի լինում: Սրանք պարզ, ծեծված ճշմարտություններ են, որոնք գրելու համար չարժեր, գուցե, ժամանակ ծախսել: 182 և 73. իսկ սրանք պարզ, սովորական թվեր են, եռանիշ ու երկնիշ, ոստիկանության ամփոփագրերից, ըստ որոնց, այս տարվա ընթացքում 182 ֆիզիկական ու 73 սեռական բռնության ենթարկված երեխաների գործեր են հարուցվել: Այսքան պարզ ու արագ համարակալվում են երեխաները՝ ուրիշի ու մեր, ու դառնում վիճակագրություն՝ արդարադատության համակարգում: Հայաստանում անչափահասների նկատմամբ ծնողների կողմից կիրառվող բռնության վերաբերյալ ստույգ վիճակագրություն չկա: Բարձրաձայնվող դեպքերի հիման վրա վիճակագրական տվյալներն ամփոփում է ՀՀ Ոստիկանությունը՝ ընտանեկան բռնությունների ընդհանուր համատեքստում: Ըստ այդմ՝ 2017թ-ի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 71-ի փոխարեն:
Երեխաների նկատմամաբ բռնության դեպքերը եղել են հիմնականում ծեծի, նաև սեռական անձեռնմխելիության խախտման և սեռական հանցագործության:

Պատվիրել այս աշխատանքը