Թեմա - Միակողմանի ծնողազուրկ երեխաների հաղորդակցման դժվարությունների հաղթահարումը

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2200 դրամ

Առարկա - Հոգեբանություն

Էջեր - 11

Հատված

Հաղորդակցումը բարդ գործընթաց է, որն ունի իր կառուցվածքը, բաղադրատարրերը, մեխանիզմները, գործընթացային փուլերը և կողմերը: Հաղորդակցվել նշանակում է կարողանալ ճանաչել մարդկանց, գնահատել նրանց գործնական հնարավորությունները և, դրա հիման վրա օգտագործելով հաղորդակցման հոգեբանական ունակությունները, նրանց հետ փոխհարաբերու- թյուններ կառուցել, փոխներգործել միմյանց վրա: Շրջապատի, այդ թվում՝ գործընկերների, հաճախորդների, ղեկավարության հետ գրագետ և արդյունավետ հաղորդակցվելու հմտությունները մոտակա ժամանակներս դառնալու են աշխատանքի ընդունվելու, աշխատավայրում առաջադրվելու և հաջողության հասնելու թերևս ամենակարևոր գործը: Ցանկացած հաղորդակցություն իրենից ներկայացնում է տեղեկատվության փոխանցման և ընդունման գործընթաց:
Երեխայի հիմնական յուրահատկություններից մեկը լեզու սովորելու, խոսելու, հաղորդակցվելու, այլ մարդկանց հետ խոսքի օգնությամբ հաղորդակցության մեջ մտնելու յուրահատկությունն է: Խոսքի մասնակցությամբ են իրագործվում բարձրագույն հոգեկան գիտակցական և ենթագիտակցական գործընթացներն ու շփման առավել կատարյալ, սոցիալական տեսակետից անհրաժեշտ ձևերը:
Երեխաների հաղորդակցման գործընթացում առկա են որոշակի դժվարություններ: Խոսքային դժվարությունները հաղթահարվում են երեխաներին հանրակրթական գործընթացի մեջ ներգրավելով, որակյալ, հասկանալի և մատչելի դասավանդմամբ, որը և նպաստում է աշակերտների ակտիվության ու առաջադիմության բարձրացմանը։ Օրինակ՝ հաղորդակցման, խոսքային խնդիրներ ունեցող երեխաներրին ներառական կրթությունը լավագույն լուծումներն է առաջարկում և կարող է ապահովել, որ բավարարվեն բոլոր սովորողների կրթական կարիքները։ Միևնույն ժամանակ հաղորդակցման խնդիրներ կամ դժվարություններ ունցող երեխայի կրթությունը չի կարող զարգանալ հանրակրթության համակարգից դուրս, առանձին։ Այն չի կարող դիտարկվել որպես առանձին, առանձնահատուկ հարց կամ ոլորտ, այլ պետք է դիտարկվի որպես ամբողջ դպրոցական համակարգի զարգացման սկզբունք։

Պատվիրել այս աշխատանքը