Թեմա - Մարդու հոգեբանական հատկանիշների ձևավորման գենետիկ հսկողություն

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 800 դրամ

Առարկա - Հոգեբանություն

Էջեր - 4

Գրականության ցանկ
1. И.Ф.Жимулев. Общая и молекулярная генетика. М., 2007.

Հատված

Մարդը մինչև գենետիկայի ծագումն էլ հետաքրքրվում էր բնավորության գծերի, հոգեբանական առանձնահատկությունների, տարբեր տաղանդների և դրանց փոխելու հնարավորությունների ժառանգականության հարցերով: Արդյունքում ծագել է այնպիսի ուղղություն, ինչպիսին եվգենիկան է: Եվգենիկան թարգմանաբար հունարենից՝ լավագույների ծնունդ: Մարդկային մտքի այս սկանդալային ուղղությունը ուղիներ էր փնտրում մարդու ժառանգական որակների բարելավման համար, օգտագործելով գենետիկական սկզբունքները: Նրան միշտ դժվար է եղել մնալ մաքուր գիտություն. Քաղաքական գործիչներն օգտագործել են դրա արդյունքները յուրովի:
Առաջինը, որ որոշեց շտկել մարդու բնույթը՝ Պլատոն էր: Իր «Քաղաքականություն» աշխատությունում նա քարոզում էր ամուսնության պետական կարգավորումը, բացատրելով, թե ինչպես է պետք ամուսին ընտրել, ընդունակ երեխա ունենալ հիանալի ֆիզիկական և բարոյական բնութագրիչներով:
Հին Սպարտայում մարդկանց ընտրությունը առավել արմատապես էր կատարվում, վերացնելով նորածիններին, որոնք չունեին այն ֆիզիկական որակները, որոնք անհրաժեշտ են մեծ զորավար դառնալու համար:
Եվգենիկայի հայր, ինչպես նաև նրա հեղինակ դարձավ Ֆ. Գոլտոնը: 1869թ. նա, վերլուծելով տաղանդավոր մարդկանց տոհմածառը, եկավ երկու եզրահանգման.
1. տաղանդավոր ընդունակությունները ժառանգվում են,
2. յուրաքանչյուր մարդ իր մեջ կրում է ժառանգական հատկանիշների բեռ, ինչը արտահայտվում է բնավորության, ինտելեկտի, հիվանդությունների մեջ:

Պատվիրել այս աշխատանքը