Թեմա - Հոգեբանական թրեյնինգի ուղղությունները

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 600 դրամ

Առարկա - Հոգեբանություն

Էջեր - 3

Հատված

Հոգեբանական թրեյնինգների դասակարգումը կատարվում է միայն ըստ նշանների: Հոգեբանական թրեյնինգն անպայման արդյունք է ունենում: Դրա հետևանքները մշտապես տարբեր են լինում: Բայց բոլոր մասնակիցների մոտ տեղի է ունենում ներքին ինքնագնահատում: Գնահատում են ինչպես իրենք իրենց, այնպես էլ՝ շրջապատի անդամներին և կյանքը: Հոգեբանական թրեյնինգների մասնակիցներից շատերը հասնում են իրենց նպատակներին և մեծ բարձունքներ են գրավում:
Հոգեբանական թրեյնինգի հիմնական ուղղություններն են՝
• բիզնեզ թրեյնինգները,
• հաղորդակցական թրեյնինգները,
• անհատական աճի թրեյնինգները:
Սոցիալ-հոգեբանական (բիզնես) թրեյնինգներն ուղղված են գիտելիքների, կարողությունների և ձեռքբերումների զարգացմանը, անհրաժեշտ են մասնագիտական գործունեության ժամանակ հաջող հաղորդակցության համար:
Սովորաբար այդ թրեյնինգների ժամանակ ձևավորվում և զարգանում են՝
• հավաստիացման կարողությունները,
• աշխատանքային ժողովների անցկացման կարողությունները,
• բանակցություններ վարելու կարողությունները,
• լսարանի առջև ելույթ ունենալու կարողությունները,
• կոնֆլիկտային իրադարձությունների ժամանակ անձը գրագետ պահելու կարողությունները:
Միջանձնային հաղորդակցությունների թրեյնինգ- սա նույնպես սոցիալ-հոգեբանական թրեյնինգ է, որի նպատակը արդյունավետ հաղորդակցության կարողությունների ձեռքբերումն է, միջանձնային հարաբերություններում ծագող հաղորդակցական պատնեշների հաղթահարումը:
Այս թրեյնինգի ժամանկ սովորում են՝
• զրույց վարել,
• լսել և հասկանալ զրուցակցին,
• ծանոթություններ հաստատել:
Անհատական աճի թրեյնինգ - այստեղ մասնակիցները սովորում են հեռացնել ներքին վախերը և հաղթահարել անհատական բարդույթները: Մանրակրկիտ ուսումնասիրում են իրենց հոգեկան տագնապներն ու ապրումները, որոնք խանգարում են իրենց ապրել և հասնել նպատակներին:
Հոգեբանական թրեյնինգների ժամանակ խմբում յուրաքանչյուր անդամ ունի հնարավորություն կառուցել և զարգացնել հարաբերություններ խմբի մյուս անդամների հետ: Կախված խմբի տեսակից կարող են ձևավորվել խմբի անդամների հատուկ նպատակներ:

Պատվիրել այս աշխատանքը