Տեսակ - Ռեֆերատ
Գին - 800 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 4
Դատական հոգեբանության կայացման և հետագա զարգացման համար մեծ դեր խաղաց Ա.Ռ. Ռատինովի «Դատական հոգեբանություն քննիչների համար» աշխատությունը (1967), որը դրական ներգործություն ունեցավ այդ բնագավառում հետագա շատ հրապարակումների, այդ թվում նաև Ա. Դալովի, Վ.Վասիլևի, Մ. Ենիկևի կողմից պատրաստվող դասագրքերի վրա:
Ըստ իրավաբանական հոգեբան Մ. Ի. Ենիկևի` վերջին շրջանում առավելապես մշակվում են հետևյալ հիմնախնդիրները.
• Անօրինական վարքի մեթոդական ասպեկտները,
• Քննչական տակտիկայի հոգեբանակն ասպեկտները,
• Քննիչի հոգեբանությունը,
• Դատահոգեբանական փորձաքննությունը,
• Քաղաքացիական դատավարության հոգեբանություն:
Վերջին երկու տասնամյակում իրենց բազմաթիվ հետազոտություններով իրավաբանական հոգեբանության կայացմանն ու զարգացմանը նպաստել են քրեահոգեբաններ Յու. Մ. Անտոնյանը, Ս. Ջ. Արզումանյանը, Վ.Ե. Եմինովը, Վ. Վ. Ուլդմանը և ուրիշներ: Յու. Մ. Անտոնյանն ամբողջական տեսքով առաջին անգամ տալիս է հանցագործի անձի լայնածավալ հոգեբանական բնութագիրը, լուսաբանում քրեական վարքի և հանցագործությունների նախաքննության հոգեբանությունը: Նրա կողմից բացահայտվել են քննչական գործունեության, հարցաքննության, դեպքի վայրի տեղազննության, առերեսման, խուզարկության, քննչական գործողությունների և այլ հրատապ հարցերի հոգեբանական յուրատիպություններն ու առանձնահատկությունները:
Իրավաբանական հոգեբանության, հատկապես քրեահոգեբանության, յուրատիպ ուղղություններից մեկը զարգացվում է Ս. Ջ. Արզումանյանի և նրա աշակերտների կողմից: Նա մշակել է քրեածին դիրքորոշման հոգեբանական հիմնադրույթը, բացահատել անձի անօրինական վարքի առաջացման, զարգացման, դրսևորման և փոփոխման հոգեքրեաբանական օրինաչափությունները: Հայաստանում նա հիմնադրել է շեղվող վարքի և դրա պրոֆիլակտիկայի հոգեբանական ուղղությունը: Հետազոտությունների ամփոփման արդյունքում նրա կողմից ստեղծվել է իրավախախտի անձնավորության ձևավորման հոգեբանաքրեական տեսությունը: