Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1200 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 6
Անկախ բոլոր դժվարություններից վերլուծական հոգեբանության և պոեզիայի միջև կապն արմատավորվում է այն փաստում, որ ստեծագործություն ստեղծելու գործընթացն իրենից ներկայացնում է հոգեբանական գործունեություն, ու հետևաբար կարող է դիտարկվել հոգեբանության կողմից: Այս պնդումն, ամեն դեպքում, չի հանում գործնականում նման մոտեցումը կիրառելու սահմանափակումները: Արվեստի միայն այն ասպեկտը կարող է դառնալ հոգեբանական ուսումնասիրության առարկա, որը վերաբերում է ստեղծագործություն ստեղծելուն:
Արվեստն իր բնույթով գիտություն չի համարվում, իսկ գիտությունն էլ բնույթով արվեստ չէ: : Մտածողության այս երկու ոլորտներն էլ իրենց մեջ ունեն մի այնպիսի տարր, ինչը հատուկ է միայն իրենց ու կարող է բացատրվել նրանց ներքին տրամաբանությամբ: Այսպիսով, երբ խոսում ենք արվեստի նկատմամբ հոգեբանության հարաբերության մասին, ապա կարող ենք դիտարկել միայն այն ասպեկտը, որը կարող է ուսումնասիրվել միայն հոգեբանության կողմից՝ առանց դրա բնույթը խափանելու վտանգի: Ինչ էլ, որ հոգեբանն ասի արվեստի մասին, վերաբերելու է միայն ստեղծագործությունը ստեղծելուն, և ոչ թե դրա ներքին բնույթին: Նա չի կարող բացատրել արվեստը, ճիշտ այնպես ինչպես ինտելեկտը չի կարող հասկանալ ու նկարագրել զգացմունքների բնույթը: Անկասկած արվեստն ու գիտությունը չէին կարող գոյություն ունենալ առանձին, եթե դրանց հիմնարար տարբերությունը իր ազդեցությունը չգործեր մտածողության վրա:
Արվեստի գործի նկատմամբ հոգեբանական մոտեցման և գրական քննադատի մոտեցման միջև առկա է հիմնարար տարբերություն: Այն, ինչը որոշիչ նշանակություն ու արժեք ունի վերջինի համար, ամենևին էլ կարևոր չէ առաջինի համար: Բնականաբար գրական ստեղծագործությունը, որը միանգամայն կասկածելի արժանիքներ ունի, մեծ հետաքրքրություն է ներկայացնոմ հոգեբանի համար: Այսպես կոչված «հոգեբանական վեպը», անկասկած, առավել նպաստավոր է հոգեբանի համար, որպես գրական մտածողության պատկեր: Որպես ինքնաբովանդակային ամբողջություն դիտարկվելով՝ նման վեպը ինքն է բացատրում ամեն ինչ: Այն արդեն իսկ կատարել է հոգեբանական մեկնաբանության աշխատանքը և հոգեբանին մնում է միայն քննադատել կամ զարգացնել թեման:
Իրականում, ոչ հոգեբանորեն, վեպն իր մեջ թաքցնում է առավելագույն հնարավորությունները հոգեբանական անկեղծությունների համար: Նման ստեղծագործությունում հեղինակը՝ չունենալով նման տեսակ մտադրություններ, իր կերպարներին չի ներկայացնում հոգեբանական լույսի ներքո ու այդպիսով բավականաչափ տարածություն է թողնում վերլուծության ու մեկնաբանությունների համար: Նման տեսակ ստեղծագործությունների լավ օրինակներ են հանդիսանում Բենուաի վեպերը կամ անգլիական վեպերը՝ Ռյադեր Հագարդի ոճով: Հոգեբանական վեպում, մյուս կողմից, հեղինակն ինքնուրույն է փորձում սեփական ստեղծագուծության հումքը ներմուծել հոգեբանական ուսումնասիրությունների ոլորտ:, սակայն դրա հոգեբանական հումքն ավելի լուսավորելու փոխարեն, ավելի է քողարկում այն: