Թեմա - Լեոնարդո դա Վինչիի և մոր արքետիպը ըստ Է.Նոյմաննի

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1200 դրամ

Առարկա - Հոգեբանություն

Էջեր - 6

Հատված

Լեոնարդո դա Վինչին բազմակողմանի զարգացած անձնավորություն էր, մեծագույն նկարիչ, և միևնույն ժամանակ մեծագույն գիտնական: Նա հաճախ նկարագրվել է որպես Վերածննդի (Վերածնության) արխետիպ… Նա համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը և միգուցե ամենաբազմատաղամդ անհատը, որ երբևէ ապրել է: Պտտվող մեխամիզմներ, գաղտնիքներ պարունակող և չբացահայտված նկարներ, ահա մի ցանկ, որ թողել է Վերածննդի դարաշրջանի ամենահանճարեղ ինժեները և գեղանկարիչը: Իր կյանքի ընթացքում իր գյուտարարչության արտակարգ զորությունները, իր «առանձնահատուկ բնական գեղեցկությունը», «անվերջանալի նրբագեղությունը», «մեծ ուժը և շռայլությունը», «արքայական ոգին և մտքի ահազդու լայնքը», ինչպես նկարագրվել է Վազարիի կողմից, ինչպես նաև կյանքի այլ ասպեկտներ, շարժում էին մյուսների հետաքրքրասիրությունը:
Նման մի ասպեկտ կյանքի նկատմամբ հարգանքն էր՝ վկայված իր բուսակերությամբ և սովորությունը` նկարագրված Վազարիի կողմից. Դա Վինչին, վանդակվածե թռչուններ էր գնում և դրանց ազատ էր արձակում: Լեոնարդոն կանանց հետ ոչ մի մտերմիկ հարաբերություններ չի ունեցել, բացի Իզաբելլա Դ’Էստեի հետ ընկերությունից: Լեոնարդոյի սեռականությունը երգիծանքի (սատիրայի), վերլուծության և մտորումների (սպեկուլյացիաների) առարկա է եղել: Այս միտումը սկսվեց 16-րդ դարի կեսերին և վերակենդանացվեց 19-րդ և 20-րդ դարերում, ամենացայտուն դեպքում՝ Զիգմունդ Ֆրեյդի կողմից:
Միևնույն ժամանակ, Ֆրեյդը փորձում էր բացահայտել Լեոնարդոյի հոգեբանությունը՝ ուսումնասիրելով այն դեպքերը, որոնք կապված են նրա մանկության հետ: Նրա արվեստում գերակշռում է մոր արքետիպը, այսինքն մոր վերանձնային կերպարը, ինչը բնական, ոչ թե պաթոլոգիական երևույթ է:

Պատվիրել այս աշխատանքը