Թեմա - Ինքնասպանությունը որպես տեռորիստական ակտ

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1600 դրամ

Առարկա - Հոգեբանություն

Էջեր - 8

Հատված

Սուիցիդը ակտ է, որը կատարվում է մարդու կողմից՝ խիստ հոգեկան խանգարման վիճակում կամ հոգեկան հիվանդության ազդեցության տակ: Այսօր սուիցիդալ վարքագիծը համարվում է հիվանդագին երևույթ: Այն ինքնաոչնչացման ծայրահեղ ձևն է: Շատ մարդկանց համար այն ճգնաժամի լուծման միջոց է: Երբ զգացմունքային ֆոնի վրա ճգնաժամը հասնում է ծայրահեղ աստիճանի, մարդը չի կարողանում առաջացած վիճակից ելք գտնել:
Ինքնասպանության մակարդակը ավելի ցածր է հավատացյալ երկրներում, որտեղ սուիցիդը միանշանակ դատապարտվում է և՛ հասարակության կողմից, և՛ կրոնի: Տարբեր ժամանակների կրոնափիլիսոփայական կոնցեպցիաները ընդունել և տաբուավորել են ինքնասպանությունը: Որոշ ժողովուրդների մոտ եղել են նույնիսկ նախընտրելի միջոցներ: Կային պետություններ, որոնք իրենց քաղաքացիների համար պահում էին հատուկ թունավոր նյութեր կամ վաղ հասակից երեխաներին սովորեցնում էին ինքնասպանության արվեստը: Ծիսական ինքնասպանությունների ամենահայտնի տեսակներից են սատին ու խարակիրին:
Այսօր արդեն ինքնապանությունները կրում են մասսայական բնույթ: և եթե նախկինում մուսուլմանական երկրներում ինքնասպանությունները դատապարտվում էին, ապա այսօր այդ երկրներից շատերում գործում են տեռորիստական կազմակերպություններ, որոնք խրախուսում են սեփական մահով մի քանի հարյուր մարդու կյանք խլելը: Տեռորիստներին հատուկ սովորեցնում են այդ արվեստը:
Մեզ հայտնի առաջին մահապարտ տեռորիստներին կարելի է համարել ասսասիններին (Պարսկաստան, 19-րդ դար): Նրանց ղեկավարը Հասան իբն Սաբբահն էր, ով հրամայում էր սպանել «մեղավորներին», և ասսասինները այդ փայլուն նպատակի համար պատրաստ էին զոհաբերել անգամ իրենց:

Պատվիրել այս աշխատանքը