Թեմա - Ընտանեկան համակարգային հոգեթերապիա

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 800 դրամ

Առարկա - Հոգեբանություն

Էջեր - 4

Հատված

Ընտանիքի ստեղծումն ու պահպանումը համարվում է կյանքի կարևորագույն արժեքներից մեկը, սակայն, ցավոք, ոչ բոլորն ունեն բավականաչափ համբերություն և իմաստություն ընտանեկան խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Ընտանեկան խնդիրներն ազդում են ոչ միայն ամուսինների փոխհարաբերությունների, այլև երեխաների զարգացման և բնավորության գծերի ձևավորման վրա: Հասուն տարիքում շատերը չեն հիշում իրենց մանկության տարիների տրավմատիկ իրադարձությունները, սակայն այդ ամենը, անկասկած, հետք է թողնում մարդու հետագա կյանքի վրա:
Մարդկանց ընտանեկան կյանքը հաճախ այնպես չի դասավորվում, ինչպես իրենք կցանկանային, առաջ են գալիս մի շարք տարաբնույթ խնդիրներ, որոնցից շատերը մարդիկ դժվարանում են ինքնուրույն լուծել և նման դեպքերում նրանց հաճախ օգնում է համակարգային ընտանեկան թերապիան:
Համակարգային ընտանեկան թերապիան իրենից ներկայացնում է հոգեթերապիայի առանձնահատուկ տեսակ, որն ուղղված է ներընտանեկան հարաբերությունների կարգավորմանն ու ընտանիքում դրական մթնոլորտի վերականգմանը:
Ընտանեկան թերապիայի այս մեթոդը կիրառվում է ներըտանեկան կոնֆլիկտների, երեխաների դաստիարակության հետ կապված խնդիրների լուծման դեպքերում, ինչպես նաև այնպիսի խնդիրների առկայության դեպքում, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը տառապում է թմրամոլությամբ, ալկոհոլամոլությամբ, խաղամոլությամբ և այլն:
Որպես կանոն, համակարգային ընտանեկան թերապիային մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները:
Ընտանեկան համակարգային հոգեթերապիան վերերս զարգացող ամենաերիտասարդ դպրոցներից մեկն է: Այն ծագել է երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, զարգացել է կիբերնետիկայի հետ:
Նման մոտեցման դեպքում այցելու է համարվում ամբողջ ընտանիքը`որպես միասնական համակարգ, որը հենց հանդիսանում է հոգեթերապիայի ներգործության արդյունք: Ընտանեկան համակարգը մարդկանց խումբ է, որոնք կապված են բնակության ընդհանուր վայրով, ընդհանուր տնտեսությամբ և ամենակարևորը` փոխհարաբերություններով: Այն, ինչ կատարվում է ընտանիքում, հաճախ կախված չէ մարդկանց մտադրություններից և նպատակներից, քանի որ ընտանիքի կյանքը կարգավորվում է համակարգի կողմից: Ընտանեկան թերապիան նպատակ չի հետապնդում ընտանիքը կազմող մարդկանց փոխելու: Բոլոր մարդիկ էլ կարող են ավելի երջանիկ ապրել իրենց ընտանիքում: Դրան խանգարում է ոչ թե այն, որ շրջապատի մարդիկ են վատը, այլ այն, որ ընտանիքը` որպես համակարգ, գործառում է սխալ: Հենց գործառությունն է, որ կարող է փոփոխվել ընտանեկան համակարգային թերապիայի միջոցով: Այս ուղղության ներկայացուցիչներից են Մյուռեյ Բոուենը, Ջեյ Հեյլին, Վիրջինիա Սատիրը, Կառլ Վիտակերը, Սալվադոր Մինուխինը և այլք:

Պատվիրել այս աշխատանքը