Տեսակ - Ռեֆերատ
Գին - 800 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 4
2. Ильин Е. П. Психология воли. 2-е изд. — СПб.: Питер, 2009
3. Кант И. Сочинения в шеститомах. Том 2. —Москва, 1964г.
Ինքնակարգավորումը օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների հարաբերական կայունությունն ավտոմատորեն պահպանելու ունակությունն է։ Օրգանիզմի հարմարումը արտաքին միջավայրի անընդհատ փոփոխվող պայմաններին իրականանում է ինքնակարգավորման մեխանիզմներով։ Շնորհիվ տարբեր օրգան-համակարգերի միջև գոյություն ունեցող փոխադարձ կապերի, կենսական որևէ ցուցանիշի՝ շեղումը բնականոն վիճակից գործի է դնում մի շարք մեխանիզմներ, որոնք ի վերջո նորմալացնում են տվյալ ցուցանիշը։ Օրինակ՝ օրգանիզմի ներքին միջավայրի օսմոտիկական ճնշման հաստատունությունը (7, 6 մլն) բջիջների բնականոն գործունեության հիմնական պայմաններից մեկն է։ Եթե որևէ պատճառով այդ ճնշումը բարձրանում է, ապա գրգռվում են գլխուղեղի ենթատեսաթմբի բջիջները, որոնք նյարդային ազդակներ են ուղարկում ջրաաղային փոխանակությանը մասնակցող օրգաններին, ինչպես նաև ներզատիչ որոշ գեղձերին։ Վերջիններիս աշխատանքը փոխվում է այնպես, որ օրգանիզմից ավելի շատ աղեր և քիչ ջուր է հեռանում և կարգավորվում է օսմոտիկական ճնշումը։ Նման ձևով շաքարի քանակի ավելացումը արյան մեջ ուժեղացնում է ենթաստամոքսային գեղձի կղզյակների β-Լանգերհանսյան բջիջների կողմից ինսուլին հորմոնի արտադրությունը, որը հանգեցնում է շաքարի տոկոսի նորմալացման։
Օրգանիզմում գոյություն ունեն ֆունկցիաների ինքնակարգավորուման բազմաթիվ համակարգեր։ Միևնույն օրգանը կարող է ներգրավվել մի քանի ֆունկցիոնալ համակարգերում։ Ինքնակարգավորման սկզբունքը օրգանիզմի գոյության հիմքն է, որը նկատի ունենալով Ի. Պավլովը օրգանիզմը բնորոշել է որպես խիստ ինքնակարգավորվող, ինքն իրեն պահպանող, վերականգնող, շտկող և նույնիսկ կատարելագործող համակարգ։