Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2200 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 11
2. Елена Мезенцева. Гендерное равенство в сфере образования. Таджикистан, Душанбе – 2007.
3. Н. В. Махиня. Особенности гендерного воспитания в Германии. е-журнал «Педагогическая наука: история, теория, практика, тенденции развития» / Архив номеров / Выпуск №2 [2009]
4. Michael R.T. The Effect of Education on Efficiency in. Consumption. - New York: National Bureau of Economic Research, 1972;
5. Becker G.S. Human Capital. A Theoretical and Empirical Analysis with Special Reference to Education. The University of Chicago Press. - Chicago, 1993.
Կրթություն իրենից ներկայացնում է յուրաքանչյուր երկրի կարևորագույն գործոններից մեկը, և Գերմանիան այդ առումով բացառություն չէ: Կրթությունն էականորեն ընդլայնում է մարդու հնարավորությունները, ազդեցություն ունենում նրա կյանքի գրեթե բոլոր կողմերի վրա. աշխատանք, առողջություն, քաղաքական ակտիվություն, ընտանեկան կյանքի և երեխանեի դաստիարակության կազմակերպում, կենսական արժեքների համակարգ, տեղեկատվության յուրացման ընդունակություն և այլն:
1953 թ. ընդունվեց Կանանց քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը քաղաքական իրավունքների տնօրինման և օգտագործման հարցում կանանց և տղամարդկանց դրությունը հավասարեցնելու նպատակ է հետապնդում: Ըստ կոնվենցիայի` կանայք տղամարդկանց հետ հավասար պայմաններում, առանց որևէ արգելքի ու խտրականության, բոլոր ընտրություններում քվեարկելու, ընտրվելու, պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու և ազգային օրենքով սահմանված բոլոր հասարակական-քաղաքական գործառույթները կատարելու իրավունք ունեն:
Գոյություն ունեն որոշակի տարբերություններ գենդերային դաստիարակության ռազմավարությունում տարբեր մակարդակի գերմանական կրթական հաստատություններում: Այսպես, գենդերի տարրեր տարրական դպրոցում իրականացվում են հայրենագիտության դասերին, շրջակա աշխարհի և էթիկայի դասերին, հիմնական դպրոցում, իրական դպօրոցում և գիմնազիայում` հասարակագիտության, կրոնի, էթիկայի, պատմության դասերին:
Գենդերային դաստիարակությունը գերմանական դպրոցներում, ուսումնարաններում և գիմնազիաներում ներմուծվում են հետևյալ եղանակով.
1. աշակերտների հետ գենդերային ուղղվածության մասնագիտական կողմնորոշվածության ուժեղացումը .
2. համագործակցության հարթումը նրանց ծնողների հետ
3. ուսուցիչների գենդերային կոմպետենտության ձևավորումը:
Աղջիկները և երիտասարդները իրավունք ունեն իրենք ընտրել ապագա մասնագիտությունը, հաշվի առնելով իրենց անհատական ընդունակությունները և հետաքրքրությունները:
Այսպիսով, գենդերային մոտեցումը (Gender Mainstreaming) ԳԴՀ-ի դպրոցներում ուղղված է հետևյալ նպատակներին.
1. երիտասարդների և աղջիկների իրավահավասար համագործակցության կազմակերպմանը ընդհանուր գործունեությունում
2. պայմանների ստեղծմանը միջսեռային փոխազդեցությունում համագործակցության համար.
3. ավանդական մշակութային կարծրատիպերի վերացումը տղաների և երիտասարդների զգայական ինքնարտահայտման վրա.
4. աղջիկների մոտ ինքնաակտիվության խթանման և նրանց ինքնագնահատականի բարձրացմանը.
5. երկու սեռերի ծնողների բազմակողմանի մասնակցության խրախուսումը երեխաների դպրոցական դաստիարակության գործում: