Թեմա - Գ.Լեբոնի Զանգվածների հոգեբանությունը

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1400 դրամ

Առարկա - Հոգեբանություն

Էջեր - 7

Հատված

Ֆրանսիացի սոցիալական հոգեբան, սոցիոլոգ Գուստավ Լեբոնի (1841-1931) հայացքները մեծ ազդեցություն են ունեցել հատկապես 20–րդ դարի առաջին կեսում, երբ հեռուստատեսությունները հատուկ ուսումնասիրություններ էին անում` առանձին խմբերի արձագանքները պարզելու համար: Լեբոնի հիմնական փաստարկը վերաբերվում է ամբոխի անդեմությանը և անհատական մակարդակում պատասխանատվության կորստին: Սակայն չնայած որ ամբոխը չի առաջնորդվում լուրջ փաստարկներով` ըստ Լեբոնի այն հանդիսանում է լինել միակ ուժը, որը զորությանը ոչինչ չի սպառնում:
Գ. Լեբոնն իր աշխատության մեջ խոսում է ամբոխի սահմանման, ամբոխի տեսակների, ամբոխի բնութագրիչների և ամբոխի վարքի առանձնահատկությունների մասին: Զանգվածների հոգեբանությունը հասկանալու համար պետք է նախ և առաջ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում զանգվածը, ամբոխը:
Հոգեբանական տեսանկյունից ամբոխ հասկացության տակ հարկավոր է հասկանալ այն մարդկանց անկազմակերպ հավաքը, որոնք չունեն ընդհանուր գիտակցված նպատակ և, որպես կանոն, գտնվում են հուզական լարվածության վիճակում:
Ամբոխը մեծ, տարերային հանրույթ է, որ վերաբերում է մարդկության հնագույն քաղաքակրթությանը և նկարագրում է իրենով մարդկային հասարակության զարգացումը, էվոլուցիան։ Համատեղ բնակություն հաստատած առաջին մարդիկ հնագույն ժամանակներում իրենցից ներկայացնում էին ամբոխ՝ անհատների հուզված հանրույթ, որը տիրապետում է հսկայական, անսահման ուժի և ընդունակ է մեկ ակնթարթում ստեղծել կամ վերացնել, բարձրացնել կամ իջեցնել մարդուն։
Ամբոխի մեջ անհետանում են անհատականությունը, անհատների զգացմունքներն ու մտքերը: Ամբոխը ձեռք է բերում մեկ ընդհանուր հոգի:

Պատվիրել այս աշխատանքը