Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1600 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 8
2. Вачков И.В.Основы технологии группового тренинга, М., 1999.
3. Питер Феликс Келлерман «Психодрама крупным планом» М.:, 1998
Հիմա մենք կդիտարկենք հոգեբանական հարցերը, այսինքն անձնային հատկանիշներ, որոնք ապահովում են անձի գործունեության արդյունավետությունը:
Այս հատկանիշները բազմազան են՝ կենսագրական բնութագիր, ունակություններ, անձի հատկանիշներ: Կենսագրական հատկանիշներն են տարիքը, սեռը, կրթությունը: Յակոտան նշում է, որ տարիքը փորձ է, այսինքն ոչ միայն բնածին, այլև նաև անձի սոցիալ- հոգեբանական նկարագիր: Բայց և այնպես տարիքից զատ փորձն էլ հնարավորություն է տալիս մարդուն բարձր պաշտոն գրավել: Պետք է նշել, որ տարիքի կապը արդյունավետ ղեկավարման հետ կախված է անձի հասունության աստիճանից, ինչպես նշել է Մասլոուն անձի հասունությունը կարող է ձևավորվել 19-ից 35, կամ էլ 35-ից 60 տարեկան հասակում:
Անձի մյուս կենսագրական հատկանիշը սեռն է, որը հակված է սոցիալական գործոնների ազդեցությանը: Վերջին հետազոտությունները աևդյունաբերական և քաղաքական ղեկավարման մեջ ցույց են տալիս կնոջ օրըստօրե մեծացող դերը: Բայց և այնպես բարձր պաշտոն ունեցող ղեկավար կանանց քանակն ի համեմատ տղամարդկանց այնքան էլ մեծ չէ:
Կրթությունը, ի համեմատ նախորդ կենսաբանական հատկանիշների, հատուկ վերլուծության կարիք չունի, քանի որ մասնագիտական գիտելիքները անձի գործունեության չափազանց կարևոր մասն են կազմում: Անհրաժեշտ է, որ զեկավարները գիտելիքներ ունենան ոչ միայն բիզնեսի և կառավարման բնագավառում, տիրապետեն օտար լեզուների, այլև ունենան հոգեբանական կարողություններ, գիտելիքներ արվեստի և մշակույթի բնագավառում: Այսինքն պետք է լինեն կիրթ մարդ և ունենան կուլտուրայի բարձր մակարդակ:
Կենսագրական պարամետրերին զուգահեռ դիտարկվում են անձի անձնային հատկանիշները, հատկապես՝ ունակությունները: Դրանց շարքում է, առաջին հերթին, ինտելեկտը: Բազմաթիվ էմպիրիկ հետազոտություններ ցույց են տալիս արդյունավետ ղեկավարման և ինտելեկտի կապը: