Տեսակ - Ռեֆերատ
Գին - 800 դրամ
Առարկա - Հոգեբանություն
Էջեր - 4
Անձի ձևավորումը, նրա միջավայրի ակտիվորեն հարմարվելու կարողությունը ընդունում և պաշտպանում է նաև հոգևերլուծական մոտեցումը: Հոգևերլուծության հիմնադիր Զ. Ֆրեյդի և նրա հետևորդներ Ռ. Գարտների, Է.Էրիքսոնի կարծիքով բախումն անձի և միջավայրի միջև ծագում է առաջին բնածին պահանջմունքների, նրա պոտենցիալ հոգեկան էներգիայի և միջավայրի նորմատիվ պահանջների անհամապատասխանելիությունից: Եթե անձը իր կենսափորձում ձեռք է բերում շրջապատող միջավայրում մյուսների հետ համատեղ ապրելու կարգավիճակ, հոգևերլուծությունը անձի հոգևիճակների փոփոխություններ չի դիտարկում բուն հարմարման մեխանիզմների տեսանկյունից, այսինքն` թե ինչ ներանձնային ադապտացիոն հատկանիշներ գոյություն ունեն անգիտակցականի ոլորտում, որն անձի ներհոգեկան ակտիվության մղումներում, որոնք տանում են միջավայրին համապատասխան վարքային ձևերի փոխակերպմանը, հոգևերլուծության կողմից չի դիտարկվում:
Անձի հոգեբանական հարմարման գործընթացներում զգալի դեր են խաղում նրա գիտակցության վերահսկման առանձնահատկությունները, նույնիսկ դրանք անձի վարքի դրսևորման պայմաններում չի դիտվում ադապտացիայի մեխանիզմների տեսանկյունից:
Հայտնի է, որ հոգևերլուծությունը իր առաջին իսկ հիմնադրույթները կառուցել է անձի հոգեկան առողջությունը վերականգնելու հոգեբուժական հիմքի վրա, այսինքն` խոսքն այն մասին է, թե «անձ-շրջապատող միջավայր» խորը հակադրությունը ինչպես է պատկերված անձի հոգեկանում հոգևերլուծական մեկնումներում: Սա հնարավորություն է ընձեռում հոգեկան խանգարումների առանձնահատկությունները, անձի ադապտացիոն մեխանիզմները պարզելու համար «հոգեկան ագրեսիա», «հոգեկան պաշտպանվածություն», «կոնֆլիկտ» և նման հասկացությունները հոգևերլուծության մեջ այլ իմաստ են ձեռք բերում: Հայնի է, որ Ֆրեյդն առաջիններից էր, որ իր բազում կլինիկական փորձերի հիման վրա տեսականորեն նշեց հոգեկանի ակտիվության մակարդակները` Id, Ego, SuperEgo և դրանց փոխներգործության դինամիկան: Սա այն հիմնադրույթն է, որ հետագայում նեոֆրեդիզմի ուղղության մեջ լայն հնարավորություն է ստեղծում բացահայտելու մարդ-սոցիալական միջավայր ներհոգեկան միջնորդավորված կապերը: Հնարավոր ենք համարում «մարդ-շրջապատող սոցիալական միջավայր» օբյեկտիվ բախումը դիտարկել որպես անձի ներհոգեկան կապերի ստեղման գործընթաց, որոնք հիմք են ստեղծում արտահայտվելու իրական աշխարհում: Կոնֆլիկտները հոգևերլուծության մեջ հանդիսանում են հոգեկանի ակտիվության աղբյուր: