Տեսակ - Ռեֆերատ
Գին - 800 դրամ
Առարկա - Հայոց լեզու
Էջեր - 4
Հայ ժողովուրդն իբրև աշխարհի հնագույն և զարգացած ժողովուրդներից մեկը դարեր շարունակ փոխադարձ շփումների մեջ է եղել իր հարևանների հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում, որոնք էլ բնականաբար առաջ են բերել լեզվական ազդեցություններ և փոխազդեցություններ, իսկ դրանք առաջին հերթին արտացոլվում են բառապաշարի ոլորտում, բառային փոխառություններով:
Փոխառությունները մի ժողովրդի լեզվից մեկ այլ ժողովրդի լեզ վին անցած բառերն ու քերականական իրողություններն են: Բա ռային փոխառությունները յուրաքանչյուր լեզվի համար կատարվում են անհրաժեշտաբար, ժողովրդի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի առաջադրած անմիջական պահանջով: Աշխարհում չկա մի լեզու, որ այս կամ այն չափով հարևան լեզուներից փոխառություններ չունենա:
Փոխառությունները լինում են անմիջական և միջնորդավորված: Անմիջական են տվյալ բառի սկզբնաղբյուրը համարվող լեզվից ուղղակիորեն վերցրած բառերը, օրինակ` հայերենը ռուսերենից ուղղակիորեն վերցրել էր սովետ, բոլշևիկ, սովխոզ, տրակտոր և նման բազմաթիվ բառեր, որոնցից շատերը այսօր նույնիսկ գործածական չեն: Միջնորդավորված են այն փոխառությունները, որոնք կատարվում են ոչ թե տվյալ բառի սկզբնաղբյուրը հանդիսացող լեզվից, այլ մի ուրիշ` միջնորդ լեզվից: Այսպես` լատիներենի կորպուս (զորքի միավոր), կոդեքս, կապիտալ, պլենում բառերը հայերենին են անցել ռուսերենի միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն լատիներենից, ուստի և դրանք միջնորդական փոխառություններ են: