Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2200 դրամ
Առարկա - Հայոց լեզու
Էջեր - 11
2. Ավետիսյան Յու., Հայոց լեզու և խոսքի մշակույթ, գիրք Ա, Ե, 2014, գիրք Բ, Ե., 2015:
3. Գյուլբադաղյան Ս, Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Ե., 1987:
4. Եզեկյան Լ., Հայոց լեզու, Ե., 2004:
5. Եզեկյան Լ. Ոճագիտություն, Ե., 2003:
6. Ղարիբյան Ա., Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Ե., 1974:
7. Սուքիասյան Ա., Ժամանակակից հայոց լեզու, Ե., 1999:
8. Վիրաբյան Ն., Մարգարյան Լ., Հայոց լեզվի ուսուցման մի քանի մեթոդներ, Ե., 2009:
Բառապաշարը լեզվի ամենաարագ փոփոխվող մասն է. հասարակարգային փոփոխությունները, գիտատեխնիկական առաջընթացը իրենց հետ բերում են նոր իրողություններ, նոր հասկացություններ, որոնք էլ բնականաբար, իրենց կնիքն են թողնում բառապաշարի վրա:
Բառապաշարը լեզվի պարունակած բառերի ամբողջությունն է, հաճախ կոչում են նաև բառագանձ, բառային կազմ, բառամթերք: Պատմական բնույթ ունի….:
Լինելով աշխարհի հնագույն լեզուներից մեկը՝ հայերենը դարերի ընթացքում համալրել է իր բառապաշարը, հարստացրել նոր բառերով ու արտահայտություններով և ժամանակների հետ համընթաց քայլել: Ժամանակակից հայոց լեզվի բառերի թիվն անցնում է երեք հարյուր հազարից և շարունակում է աճել՝ շնորհիվ իր բառակազմական անսպառ հնարավորությունների:
Ընդունված է բառապաշարը դասակարգել մի քանի սկզբունքով, որոնցից մեկը ձևաիմաստային հատկանիշն է, ըստ որի ունենք հետևյալ խմբերը՝ հոմանիշներ, հականիշներ, համանուններ և հարանուններ:
Անդրադառնանք հոմանշությանը (միայն բառային), քանի որ թեման բավականին ընդգրկուն է. «Հոմանշությունն ընդհանրապես այն իրողությունն է, երբ լեզվական տարբեր ձևերով (բառային և քերականական) արտահայտվում է մոտ կամ երբեմն նույն իմաստը, այսինքն՝ հոմանիշները տարբեր հնչյունական կազմ և նույն կամ մոտ իմաստ արտահայտող բառեր են կամ քերականական ձևեր»: Օր. մեծամիտ – գոռոզ – ամբարտավան – սնապարծ, աղտոտություն - աղտեղություն ապականություն ևն: