Թեմա - Դարձվածքներ և ասացվածքներ

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1200 դրամ

Առարկա - Հայոց լեզու

Էջեր - 6

Գրականության ցանկ
1. Սուքիասյան Ա., Ժամանակակից հայոց լեզու, Երևան:
2. Եզեկյան Լ., Հայոց լեզու, Երևան, 2007:
3. Ջահուկյան Գ., Աղայան Է. և ուրիշներ, Հայոց լեզու, Երևան, 1980:

Հատված


Դարձվածքները առօրյա, ժողովրդախոսակցական ոճին բնորոշ բառային միավորներ են, որոնք յուրաքանչյուր ժողովրդի ազգային մտածողությունը, տվյալ ժողովրդի լեզվամտածողությունը դրսևորող լեզվական միջոցներ են, որոնց միջոցով արտահայտվում են տվյալ ժողովրդի բարքերն ու սովորույթները, կենցաղն ու ապրելակերպը, ինչպես նաև նրան բնորոշ հոգեկան, հոգեբանական խառնվածքն ու կենսափիլիսոփայությունը: Դարձվածքները միևնույն ժամանակ յուրաքանչյուր անհատի ազգային մտածողությունն են արտահայտում: Հենց այս առումով էլ դարձվածքները նպաստում են լեզվի ժողովրդայնությանը:
Դարձվածքները կայուն և ամբողջական բառակապակցություններ են և՛ իրենց բաղադրիչների կազմով, և՛ քերականական-շարահյուսական որոշակի կաղապարներով: Դարձվածքները նաև լեզվի պատկերավորման միջոցներ են, խոսքին հաղորդում են պատկերավորություն, հուզական երանգավորում, միաժամանակ նպաստում խոսքի սեղմությանն ու հակիրճությանը: Դարձվածքների կարևոր հատկանիշներից մեկը պետք է համարել փոխաբերական-այլաբանական իմաստը, ուստի և դարձվածքների մասին եղած բազմաթիվ բնութագրումների մեջ մեզ համար ընդունելի է այն, որ դարձվածքը փոխաբերական-այլաբանական միասնական իմաստ ունեցող կայուն, բառային անբաժանելի, պատրաստի վերարտադրելի կապակցություն է:
Դարձվածքըերկու և ավելի բառերի այնպիսի կայուն, պատրաստի բառակապակցություն է, որի բաղադրիչները վերաիմաստավորված են, այսինքն` դարձվածքի բաղադրիչներից յուրաքանչյուրն այդ կապակցության մեջ չի պահպանում իր բառային, բառարանային բուն իմաստը և ձեռք է բերում նոր նշանակություն, ուրեմն և` տվյալ դարձվածքի արտահայտած ընդհանուր իմաստը այդ բաղադրիչների մեխանիկական գումարը չէ: Եվ անշուշտ, դարձվածքի համար կարևորը նաև փոխաբերական-այլաբանական իմաստ արտահայտելն է: Մեր կարծիքով, եթե դարձվածքը չունի փոխաբերական իմաստ, ապա այն սովորական, ազատ, ոչ կայուն բառակապակցություն է: Ինչ խոսք, դարձվածքների նման բնութագրում տալիս անհրաժեշտ է նկատի ունենալ դարձվածքի մեջ մտնող բաղադրիչների շարահյուսական կապը, նրանց հարաբերությունն ու իմաստային միաձուլության աստիճանը, ըստ որի էլ կատարվում է դարձվածքների իմաստային-շարահյուսական դասակարգում: Հետևելով ռուս լեզվաբանության մեջ իշխող տեսակետներին` սովորաբար դարձվածքները բաժանում են երեք խմբի:

Պատվիրել այս աշխատանքը