Թեմա - Վարդգես Գուլիկյան

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1600 դրամ

Առարկա - Հայ գրականություն

Էջեր - 8

Հատված

Գեղանկարիչ Վարդգես Գուլիկյանը ծնվել է 1942 թ. Երևանում: Նկարչի տան մոտակայքում՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մոտակայքում են գտնվել Երևանի անվանի մտավորականների, նրանց թվում հայ կերպարվեստի մեծագույն վարպետներ Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի արվեստանոցները: Մանկուց նկարիչը գտնվել է հայ մեծանուն արվեստագետների ստեղծագործական մթնոլորտում: Մեծ է նկարչի ներդրումը հատկապես, Հայֆիլմե կինոստուդիայում մուլտիպիլիկացիայի զարգացման գործում:
1962 թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1968 թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Դեռ ուսանողական տարիներից Գուլիկյանն իր նախասիրությունները դրսևորել է կերպարվեստի տարբեր ճյուղերում՝ գեղանկարչություն, բեմանկարչություն, ֆիլմարտադրություն:
1982-ից Հայաստանի և ԽՍՀՄ նկարիչների միության, 1997-ից միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է: 1990-ից աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում, պրոֆեսոր է: Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Խորհրդային Միությունում, արտերկրում: Մի շարք աշխատանքներ գտնվում են տարբեր երկրների ցուցասրահներում, ինչպես նաև անհատական հավաքածուներում:

Պատվիրել այս աշխատանքը