Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1800 դրամ
Առարկա - Ծառայությունների ոլորտի բիզնեսի կազմակերպում
Էջեր - 9
2. Cloud Foundry [Электронный ресурс] – http://www.cloudfoundry.com/ - Дата доступа: 15.12.2012.
3. Топ 10 облачных платформ для бизнеса [Электронный ресурс] – Режим доступа: http://www.livebusiness.ru/news/8937/. – Дата доступа: 15.12.2012.
Ավանդական բիզնես կիրառական ծրագրերը միշտ եղել են շատ բարդ և թանկ: Տեխնիկական միջոցների և դրանք աշխատեցնելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման քանակը և բազմազանությունն ապշեցնող են: Այդ միջոցները տեղակայելու, փոխդասավորելու (configure), փորձարկելու, ղեկավարելու, անվտանգությունն ապահովելու և թարմացնելու համար անհրաժեշտ է փորձագետների մի ամբողջ թիմ:
Երբ այս ջանքերը բազմապատկում ենք տասնյակ կամ հարյուրավոր կիրառական ծրագրերի, հեշտությամբ կարող ենք տեսնել, թե ինչու ՏՏ լավագույն բաժիններով խոշորագույն ընկերությունները չեն ստանում իրենց անհրաժեշտ կիրառական ծրագրերը, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն չի մնում:
Ամպային տեխնոլոգիաները վեբի վրա հիմնված տեխնոլոգիա է, որի օգնությամբ համացանցի միջոցով պահանջի դեպքում համակարգիչներին և այլ սարքերին (օրինակ` սմարտֆոններ) տրամադրվում են ընդհանուր ռեսուրսներ (shared resources), ծրագրային ապահովում և տեղեկատվություն:
Ամպային տեխնոլոգիաները կամ ամպային համակարգչային գործողությունները( Cloud Computing )տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների մատուցման նոր մոդելներ են, որոնք համացանցի միջոցով տրամադրում են դինամիկ, մասշտաբային և հաճախ վիրտուալ ռեսուրսներ։Ամպ տերմինը բնորոշում է բարդ ենթակառուցվածքի կերպար, որը քողարկում է բոլոր տեխնիկական մանրամասնությունները։ Այդ դեպքում տեղեկատվությունը մշտապես պահպանվում է համաշխարհային ցանցի սերվերներում և ժամանակավորապես պահպանվում է հաճախորդի համակարգչում։