Թեմա - Սևանա լճի հիմնախնդիրները

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1600 դրամ

Առարկա - Բնապահպանություն, էկոլոգիա, բնօգտագործում

Էջեր - 8

Գրականության ցանկ
1. Լ. Մելքումյան Բնապահպանական հիմունքներ, Երևան 2010թ.
2. www.mnp.am

Հատված

Սևանա լիճը գտնվում է Հայաստանի Հանրապեության կենտրոնական մասում` ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա: Նրա ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազար քառակուսի կմ, լճի հայելու մակերեսը` 1.2 հազար քառակուսի կմ, ծավալը 35.8 մլրդ խորանարդ մետր: Սևանը լեռնային Հայաստանի ամենախոշոր լիճն է: Լիճ են թափվում նրա ջրհավաք ավազանում առաջացող 29 գետեր և միայն Հրազդան գետն է սկիզբ առնում լճից: Սևանա լիճը միակ խոշոր լիճն է Հայաստանում, որը մեծ ներդրում ունի տարածաշրջանի (Հարավային Կովկաս, Թուրքիայի և Իրանի հյուսիսային մասեր) խմելու ջրի պաշարների ապահովման գործում: Առանց տատանվելու այն կարելի դասել բնության եզակի և համամարդկային արժեք ունեցող հուշարձանների շարքը:
Հայաստանի տնտեսության և էնեգետիկայի զարգացման նպատակներով մեծաքանակ ջրբացթողումների, ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման հետևանքով, Սևանա լճում տեղի ունեցան մեծամասշտաբ փոփոխություններ, որոնք հանգեցրին լճային էկոհամակարգի և դրա կենսաբազմազանության խորը վերակառուցմանը: Սևանա լճի մակարդակի մոտ 20.2մ իջեցման հետևանքով մակերեսը կրճատվել է մոտ 13% և 1416 քառ.կմ-ից հասել 1238 քառ. կմ, իսկ ծավալը` 44.5%-ով և 58.4 խորանարդ կմ-ից հասել 32.4 խորանարդ կմ:
Ջրագրական փոփոխությունների պատճառով անհետացավ 900քառ.կմ մակերես և 18 խորանարդ կմ ծավալ ունեցող, թթվածնի մեծ խտությամբ հատակային սառը ջրաշերտ - հիպոլիմնիոնը: Լճի միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 2°C-ով, լուսաթափանցելիությունը նվազել է 5 անգամ (16.0-ից–3.0 մ), իսկ թթվածնի կոնցետրացիան փոքրացել է 8.0-ից մինչև 3.0 մգ 1լիտրում, իսկ ջրի հատակային շերտերում հավասարվել է անալիտիկ 0-ի, ազոտի կոնցետրացիան մեծացել է 30 անգամ (0.01ժից 0.32 գ /խմ): Ազոտի քանակության մեծացման, ինչպես նաև բարձրակարգ բույսերի կենսազանգվածի 930.400 տոննայից մինչև 35.000 տոննա կրճատման (26.6 անգամ) հետևանքով, միաբջիջ ջրիմուռների կենսազանգվածը մեծացավ մոտ 20 անգամ` 0.3 գ/ խմ:

Պատվիրել այս աշխատանքը