Թեմա - Խոսրովի Արգելոց

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 1800 դրամ

Առարկա - Բնագիտություն, ֆիզ., քիմ., մաթ., քաղ. պաշտպ., բուսաբ.

Էջեր - 9

Գրականության ցանկ
1. Յա. Ի.Մուլքիջանյան, Հայկական ՍՍՀ արգելանոցները և արգելավայրերը, Երևան 1975
2. Հայաստանի բնաշխարհ, ընտանեկան հանրագիտարան մատենաշար, Երևան 2006

Հատված

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքները մակերեսային և ստորերկրյա ջրերի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի` օրենքով սահմանված կարգով առանձնացված այն տեղամասերն են, որոնք ունեն հատուկ էկոլոգիական, գիտական, բուժական, մշակութայնի, գեղագիտական արժեք և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթական չեն տնտեսական շահագործման»: Օրենքի համաձայն Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները կարող են ունենալ չորս կարգավիճակ` պետական արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր և բնության հուշարձաններ:
Արգելոցի կլիման ընդհանուր առմամբ չոր-ցամաքային է, ամառային բարձր ջերմաստիճաններով և ցուրտ ձմեռներով: Ձևավորվում են չոր-ցամաքային, չափավոր տաք` չոր, բարեխառն` տաք ամառով և չափավոր ցուրտ կլիմայական տիպերը:
Չոր ցամաքային կլիման ընդգրկում է Արարատյան գոգավորության նախալեռնային գոտին` 900մ-ից 1300մ. բարձրությունները: Միջին տարեկան
Արգելոցի տարածքում 2500մ-ից բարձր տարածված են լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները, որոնք բարձրլեռնային գոտում փոխարինվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններով:
Պետական արգելոցները ստեղծվում են բնության առանձնացված տարածքներում դինամիկ գործընթացների բնական ընթացքի և հազվագյուտ տեսակների պահպանության համար: Դրանք գիտահետազոտական հիմնարկներ են` մարդու սահմանափակ գործունեությամբ: Այստեղ գործում է պահպանության խիստ ռեժիմ` ընդհանրապես բացառված է մարդու միջամտությունը (անտառահատում, խոտհունձ, կենդանիների որս և ներմուծում, բույսերի հավաք) հօգուտ բնության բնականոն զարգացման:
Խոսրովի անտառ արգելոց, կազմավորվել է 1958 թվականին (տարածքը՝ 29196 հա), ՀՀ Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի հարավ-արևմուտքում՝ Ուրծի, Պահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում՝ ծովի մակերևույթից 900-2400 մ բարձրության վրա՝ Ազատ գետի ջրային պաշարների, գիհուտների, կաղնուտների, լեռնաչորասեր բուսականության, հազվագյուտ կենդանիների ու բույսերի պահպանության նպատակով։
Ըստ Մովսես Խորենացու՝ Խոսրով Բ թագավորի (գահակալել Է 330-338 թվականներին) հրամանով այս տարածքում ստեղծվել Է ,Խոսրովակերտե անտառը (այստեղից՝ արգելոցի անվանումը) և բնակեցվել որսի կենդանիներով ու թռչուններով։
Արգելոցի տարածքը մեկուսացած է հիմնական ենթակառուցվածքներից և միայն հարավ-արևմուտքից սահմանակից է բավական խիտ բնակեցված Արարատյան հարթավայրին: Տարածքին բնորոշ են կենտրոնական Հայաստանի կիսաանապատային, ֆրիգանային, նոսրանտառային ու լեռնատափաստանային լանդշաֆտները՝ բուսական (1849 տեսակներ) և կենդանական (283 տեսակներ) եզակի համակեցությունները:

Պատվիրել այս աշխատանքը