Թեմա - Աշխատանքային իրավունք

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2600 դրամ

Առարկա - Աշխատանքային իրավունք

Էջեր - 13

Գրականության ցանկ
1. ՀՀ աշխատանքային օրենսգիրք. 09.11.2004 (վերջին փոփոխ. և լրացումներ 30.04.2013)
2. Գ.Վ.Պետրոսյան. ՀՀ Աշխատանքային իրավունք. Ընդհանուր մաս. Ե. 2009,

Հատված

Յուրաքանչյուր հասարակության նյութական հիմքը կազմում է մարդկանց աշխատանքային գործունեությունը: Աշխատանքի շնորհիվ մարդը ստեղծում է նյութական և հոգևոր արժեքներ առանց որի հնարավոր չէ ինչպես առանց անհհատի, այնպես էլ ողջ հասարակության և պետության գոյությունը: Շատ վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդիկ իրենց կենսական պահանջները կարող են բավարարել բնությունից ստացված պատրաստի միջոցներով: Հասարակական կյանքի վերափոխման հետ զուգահեռ ընդարձակվել են մարդկանց պահանջմունքները, իսկ դրանց զուգահեռ աճել է աշխատանքի դերն ու նշանակությունը: Աշխատանքը բացառապես մարդկային գործունեություն է, որը ներառում է մարդկանց աշխատուժի և արտադրության միջոցների միասնականությունը: Աշխատանքը մարդու նպատակաուղղված ազդեցությունն է արտաքին աշխարհի իրերի նկատմամբ իր նյութական և հոգևոր պահանջմունքները բավարարելու նպատակով: Աշխատանքը նաև մարդու վերակազմակերպման վճռական գործոն է, որի հետևանքնով փոխվում է մարդու բնույթը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում այս իրավունքների իրականացման համար և ստեղծում անհրաժեշտ միջոցներ աշխատանքի իրավունքի սահմանադրական ամրապնդման համար: Աշխատանքը մարդու արժանավայել կյանքի միակ և անփոխարինելի պայման է, միաժամանակ նրա իրավունքներն ու պարտականությունները: Այս իրավունքը իր ամրագրումն է ստացել ինչպես ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, այնպես էլ աշխարհի շատ երկրների Սահմանադրություններում:
Պատճառն այն է, որ աշխատանքի իրավունքը ոչ պակաս կարևոր է, քան մարդու կյանքի իրավունքը, որովհետև եթե չկա կյանք առանց գոյության միջոցի, ապա առանց աշխատանքի չեն կարող լինել գոյության միջոցներ, ավելին աշխատանքի իրավունքի իրականացումը և աշխատանքի արդարացի պայմանները կարևոր նշանակություն ունեն հասարակական հարաբերությունների և սոցիալական խաղաղության ամրապնդման համար: Այն համարվում է մարդու գոյության անհրաժեշտ պայման առանց որի նրա կեցությունը դառնում է անհնարին: Աշխատանքը՝ որպես մարդու վերակազմակերպման վճռական գործոն, փոխում է մարդու բնույթը:

Պատվիրել այս աշխատանքը