Թեմա - Քամիների բնութագիրը, չափման միջոցները

Տեսակ - Ռեֆերատ

Գին - 2200 դրամ

Առարկա - Աշխարհագրություն

Էջեր - 11

Գրականության ցանկ
1. Ալեքսանդրյան Գ. Ա. Օդերևութաբանություն և կլիմայագիտություն, Երևան, 1980, 20 էջ
2. Матвеев Л. Т. Курс общей метеорологии. Физика атмосферы, А. Гидрометеоиздат, 1984, 751 с.
3. Хромов С. П., Петросянц М. А. Метеорология и климатология, 2006, 582 с.

Հատված

…Օդը ճնշման բարձր վայրերից տեղափոխվում է դեպի այն տեղերը, որտեղ ճնշումը ցածր է: Օդի հորիզոնական հոսանքը,որն առաջանում է մթնոլորտային ճնշման տարբերության հետևանքով, կոչվում է քամի:
Քամու անունը միշտ որոշվում է այն ուղղությամբ, որտեղից նա փչում է:
Բնության մեջ քամին մշտապես փոխում է ուղղությունը և կոչվում է հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Պատահում է, որ տվյալ բնակավայրում տարբեր ուղղությամբ փչող քամիները հաճախակի են կրկնվում:
Քամու արագությունը օդերևութաբանության մեջ ընդունված է արտահայտել մ/ վրկ կամ կմ/ ժամ-երով:
Քամու ուղղությունը երբեմն արտահայտում են նաև ազիմուտով, այսինքն` քամու վեկտորի հորիզոնական բաղադրիչի և միջօրեականի, միջև ընկած անկյան մեծությամբ: Ազիմուտը, սովորաբար, հաշվում են աստիճաններով, ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ` սկսած հյուսիսային բևեռից, ընդունելով հյուսիսը` 0՛, արևելքը` 90 ՛, հարավը` 180՛ և արևմուտքը` 270՛ :
Քամին օդի շարժումն է Երկրի մակերևույթին գրեթե զուգահեռ:
Քամու ուսումնասիրությունները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերի, մասնավորապես` հողմաչափների և հողմացույցների միջոցով: Նման աշխատանքներ կատարվում են նաև մեր հանրապետությունում գործող բազմաթիվ օդերևութաբանական կայաններում: Քամու էներգիան որոշակի աշխատանք է կատարում նաև բնության մեջ: Քամու միջոցով քշվում-տարվում են ապարների մասնիկներ, առաջանում են ռելիեֆի նոր ձևեր, տեղի է ունենում հողմային էրոզիա և այլն: Քամու ուժը մարդիկ օգտագործել են շատ վաղ ժամանակներից. կառուցել են հողմաղացներ, նավարկել առագաստանավերով: Մեր օրերում քամու ուժով աշխատող հողմակների միջոցով ստանում են էլեկտրաէներգիա:

Պատվիրել այս աշխատանքը