Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1400 դրամ
Առարկա - Արտասահմանյան գրականություն
Էջեր - 7
2. Радкевич А. В. Рецепция Ж. Расина в творчестве Ф. Мориака //Известия Российского государственного педагогического университета им. АИ Герцена. – 2008.
3. ЯЗЫКЕ Ф. ХУДОЖЕСТВЕННЫЙ ПЕРЕВОД: ИСТОРИЯ И СОВРЕМЕННОСТЬ //of Nizhny Novgorod Linguistic University. – 2009. – С. 156.
Ֆրանսուա Մորիակը ծնվել է Բորդոյում, Ֆրանսիա։ 1905 թվականին սովորել է Բորդոյի համալսարանի գրականության ֆակուլտետում։ Այնուհետև տեղափոխվում է Փարիզ՝ ասպիրանտուրայում սովորելու նպատակով։ 1933 թվականի հունիսի 1-ին ընտրվում է ֆրանսիական ակադեմիայի անդամ՝ հաջորդելով Էուջին Բրիոյին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիայի ազատագրումից հետո նա բանավեճ է ունենում Ալբեր Կամյուի հետ։ Կամյուն համոզված էր, որ նոր ազատագրված Ֆրանսիան պետք է վերացներ բոլոր նացիստական համագործակցական տարրերը։ Իսկ Մորիակը զգուշացնում էր, որ նմանատիպ վեճերը պետք է մի կողմ դրվեն ազգային հարաբերությունների կարգավորման նպատակներից ելնելով։
Ֆրանսուա Մորիակի թողած ժառանգության մեջ իր ուրույն տեղն է գրավում սոցիալ-հոգեբանական Թերեզ Դեսքեյրու վեպը, որը կրում է լիրիկական-էպիքական բնույթ: Այստեղ որպես հիմնական բաղկացուցիչ հանդես է գալիս գլխավոր հերոսուհու կերպարը, որի շուրջն էլ հենց կառուցվում է պատումի հիմնական սյուժեն: Որպես լեգենդային, առակային նյութ, ինչպես դա բնորոշ է ֆրանսիական ռեալիստական ավանդույթին, Մորիակը օգտագործել է ճակատագրի գործընթացի հետ կապված նյութեր, որոնք տեղի են ունենում 1905թ. Բորդոյում, մի կնոջ հետ, որն ուզում էր թունավորել ամուսնուն, որպեսզի տիրանար ունեցվածքին և միանար սիրեկանի հետ: Ամուսնուն թունավորելու փորձից հետո նա հայտվում է դատարանի առջև, որն էլ նրան արդարացնում է ի շնորհիվ ընտանիքի ջանքերի, որը չէր ցանկանում արատավորել իր հեղինակությունը և իրեն շատ մոտ կանգնած հանցագործ ունենալ:
Վեպում վառ արտահայտություն է գտել Մորիակի՝ ծագմանը մեծ տեղ հատկացնելու հանգամանքը: Թերեզան ոչ միայն ապրում էր Բորդոյի մերձակայքում , այլև նա իր ամբորջ էությամբ ստեղծված էր այդ միջավայրի համար: Նա իր մեջ կրում էր հայրենի հողի լեզվական վայրիությունը և ուժը, նար չորությունը, ինչ մեկ անգամ չէր , որ նրան խանգարում էր ընտանեկան հարաբերություններում, կրում էր իր հողի ժլատությունն ու կիրքը, նրա դիոնիսյան սկիզբը:
Թերեզայի կերպարը համապատասխանեցված է մորիակովսկյան «Պրովինցիա» էսսեի հետ, որը կապված է գրողի լիրիկայի և կենսագրական գրքերի հետ: Հերոսուհու անունն ինքը նշանակալի է: Մի կողմից Թերեզա՝ դա իսպանական Թերեզա Ավիլսայայի անունն է: Այս անունը շատ կարևոր է կաթոլիկական ավնադույթի համար: Իսկ մյուս կողմից՝ Դեսքեյրու, այդ ազգանունը ունի բորդոյան ստուգաբանություն և արտասանություն: Եվ արդեն հենց այս երկուսի՝ Թերեզա և Դեսքեյրու, համադրության մեջ միավորվում են մետաֆիզիկական և կոնկրետ ռեգիոնալ սկիզբը, այսինքն՝ անունը և ազգանունը խորհրդանշում են ծագման վայրը, արմատները…