Տեսակ - Ռեֆերատ
Գին - 1200 դրամ
Առարկա - Արտասահմանյան գրականություն
Էջեր - 6
ա) Գերմանական ժողովրդական գրքերի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ֆուաստին նվիրված ստեղծագործությունը, որը լույս տեսավ 1587 թվականին Ֆրանկֆուրտում գրավաճառ Իոհան Շպիսի հրատարակությամբ՝<<Դոկտոր Իոհան Ֆաուստի, հանրահայտնի կախարդի ու գրբացի պատմությունը>> խորագրով:
Գյոթեի «Ֆաուստը» պարունակում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարի դարասկզբի համագերմանական, համաեվրոպական կյանքին վերաբերող հասարակական, քաղաքական խնդիրներ:
բ) Գերմանական գրականության պատմաբաններից շատերը պնդում են,որ Ֆաուստը եղել է պատմական անձնավորություն: Նա իբր ծնվել է 1480 թ. Կնիտլինգեն քաղաքում: Իբրև կախարդ և աստղաբաշխ թափառել է Եվրոպայում, ամենուր ներկայացել իբրև մեծ գիտնական, բայց իրականում եղել է շառլատան և պնդել, թե ինքը կարող է Քրիստոսի բոլոր հրաշքները կրկնել:
գ) Պատմաբանների մյուս խումբը պնդում է, որ Ֆաուստի առասպելը նույնքան հին է, որքան ինքը` մարդկությունը
Գյոթեն գիտեր, որ մարմնավորված իդեալը սոսկ երազանք է, ոչ թե իրականություն: Նա զգում էր, որ կապիտալիստական հասարակարգում անհնարին է հասնել այդպիսի իդեալների իրականացմանը: Ահա թե ինչու նրա հերոսը ճաշակում է սոսկ երազած գալիքի բավականությունը: Բուրժուական իրականությունը չափազանց դառն էր Գյոթեի համար, որպեսզի նա կարողանար բավարարվել նրանով: Իր ստեղծագործությունով նա ցույց տվեց ոչ թե իրականը, այլ բանականը, այն երանելի ճանապարհը, որով մարդկությունը կարող է գտնել իր փրկությունը: Մարդու ազատագրման, բարվոքման, նրա համար մարդավայել պայմաններ ստեղծելու այդ ազնիվ մտահոգությունը բխել է նրա ազնիվ հոգուց: