Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2200 դրամ
Առարկա - Ապահովագրություն
Էջեր - 11
Ապահովագրությունը` որպես տնտեսական հարաբերությունների համակարգ ընդգրկում է ապահովագրության պատասխանատվության տարբեր օբյեկտներ և սուբյեկտներ, գործունեությունը իրականացնում է որոշակի իրավական նորմերի և սահմանված օրենքների համաձայն: Եվ որպեսզի որոշակի պարզեցում մտցվի բազմաբնույթ տնտեսական հարաբերություններում և ստեղծվի միասնական և փոխկապված համակարգ, անհրաժեշտություն է առաջանում ապահովագրությունը դասակարգել:
Ապահովագրության պրակտիկայում գոյություն ունի տրանսպորտային միջոցների ապահովագրության երեք տեսակ`
կասկո, այսինքն` տրանսպորտային միջոցների ապահովագրություն կորստից և վնասից` ֆիզիկական վնաս, հըրդեհ և գողություն,
երրորդ կողմի հանդեպ ավտոտերերի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն,
վարորդների և ուղևորների ապահովագրություն դըժբախտ դեպքերից, որի դեպքում կարող են ապահովագրվել ինչպես բոլոր նստատեղերը միասին, այնպես էլ առանձին նստատեղեր:
Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության մեջ սահմանված է հատուցման երկու ձև.
մեքենայի վերանորոգում` ապահովագրողին պատկանող կամ նրա հետ համագործակցող տեխսպասարկման կայանում, որը պատկանում է ապահովագրողին, կամ, որի հետ այն ունի համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր: Հատուցման այս ձևը հատկապես տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրներում:
դրամական հատուցում, եթե վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ապահովագրվողի մասնագետի կողմից, իսկ ապահովագրական ընկերությունը հայցը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա հատուցում է այդ ծախսերը: