Տեսակ - Ռեֆերատ
Գին - 2000 դրամ
Առարկա - Ապահովագրություն
Էջեր - 10
Ապահովագրական պոլիսներ
Եզրակացություն
2. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, 1998
3. «Ապահովագրական գործ» ուսումնական ձեռնարկ, Երևան, 2007
4. Կարեն Կիրակոսյան «Ապահովագրական գործ» Երևան, 2011թ.
5. Бланд, Д. "Страхование: Принципы и практика": учебное пособие для вузов М.: Финансы и статистика, 1998.
6. Гвозденко, А. А. "Основы страхования": учебник для вузов - М.: Финансы и статистика, 1998
7. Казанцев С. К. Основы страхования: Учебное пособие. Екатеринбург: ИПК УГТУ, 1998
8. Шахов, В. В. "Введение в страхование": учебное пособие М.: Финансы и статистика, 1999.
9. Финансы. Толковый словарь. 2-е изд.— М.: ИНФРА 2000.
10. www.abcfinance.am
Ապահովագրությունը երկրի տնտեսության կարևորագույն օղակներից է, որը նպաստում է երկրի ֆինանսական կայունության, ինչպես նաև տնտեսական և սոցիալական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործընթացին: Ապահովագրության հիմնական էությունը կայանում է նրանում, որ ռիսկը մեկ անձից՝ ապահովագրվողից, փոխանցվում է մեկ այլ անձի՝ ապահովագրողին: Մարդիկ ապահովագրվում են, քանի որ ապրում են անհուսալի աշխարհում, որտեղ ոչ ոք չգիտի, թե ինչ պատահի իր հետ ապագայում:
Ապահովագրությունը մարդկանց միջև առաջացող հասարակական տնտեսական հարաբերությունների հնագույն կատեգորիա է, որն արտադրական հարաբերությունների անբաժանելի մասն է: Այն իրենից ներկայացնում է հասարակական վերարտադրության համակարգում տնտեսական հարաբերությունների օբյեկտիվ ու անհրաժեշտ տարր:
Բոլորիս կյանքում տեղի են ունենում տհաճ և անսպասելի պատահարներ, որոնք մենք ի վիճակի չենք կանխատեսել և կանխարգելել, և որոնք մեզ կարող են մեծ վնասներ պատճառել: Ապահովագրության սկզբունքն այն է, որ մասնակցող անձանցից յուրաքանչյուրը ապահովագրական ընկերությանը վճարում է մի փոքր գումար (ապահովագրական վճար), որի արդյունքում գոյանում է մեծ գումար, որից կատարվում են վճարներ այն անձանց, որոնք ունեցել են պատահարներ կամ դեպքեր:
Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը)։
Ապահովագրության տեսակներն են՝
Կյանքի ապահովագրություն
Ոչ կյանքի ապահովագրություն
Վերաապահովագրություն
Ապահովագրական պոլիսները փաստաթղթեր են, որոնք սահմանում են ապահովագրական պայմանագրի էական դրույթները: Ապահովագրական վկայագիր (պոլիս) փաստաթուղթ է, որը պարունակում է ապահովագրական պայմանագրի էական դրույթները: Վկայագիրը ընդհանուր առմամբ երկու իմաստ ունի՝
Վկայագիրը հանդես է գալիս որպես ,քաղվածքե պայմանագրից և որը հարմար է պահել դրամապանակում: Այս դեպքում՝ պայմանագրի հետ ապահովագրական ընկերությունը հաճախորդին տրամադրում է ապահովագրական վկայագիր:
Աահովագրության վկայագիրը փոխարինում է ապահովագրության պայմանագրին: Այս դեպքում այն պարունակում է ապահովագրության պայմանագրի բոլոր պայմանները:
Այսպիսով ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ապահովագրության սկզբունքն այն է, որ մասնակցող անձանցից յուրաքանչյուրը ապահովագրական ընկերությանը վճարում է մի փոքր գումար (ապահովագրական վճար), որի արդյունքում գոյանում է մեծ գումար, որից կատարվում են վճարներ այն անձանց, որոնք ունեցել են պատահարներ կամ դեպքեր:
Ապահովագրությունը` որպես տնտեսական հարաբերությունների համակարգ ընդգրկում է ապահովագրության պատասխանատվության տարբեր օբյեկտներ և սուբյեկտներ, գործունեությունը իրականացնում է որոշակի իրավական նորմերի և սահմանված օրենքների համաձայն:
Ապահովագրության առանձին ձևերում ապահովագրական պոլիսը հանդիսանում է միակ փաստաթուղթը, որը վկայում է ապահովագրական պայմանագրի կնքման մասին: Նման դեպքերում ապահովագրական պոլիսը սովորաբար պարունակում է ապահովագրության հիմնական պայմանները: