Թեմա - Ֆինանսական հաշվետվությունների բաղկացուցիչները, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման կարգը

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 2200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 11

Գրականության ցանկ
1. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում»:
2. Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 34 «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ»:
3. Մաթևոսյան Ա., Արտադրական կազմակերպությունների ֆինանսական վիճակի գնահատման և կայունացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, 2009:
4. Սարգսյան Ա., Մարջանյան Ա. Մ., Օգանևզովա Ն. Ս., Հաշվապահական հաշվառում, Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների համար, ՀՊՏՀ. -Եր., 2014:
5. Башкатов В.В., Малых Е.Е., Порядок расчета показателя совокупного финансового результата в бухгалтерской отчетности организации, Политематический сетевой электронный научный журнал Кубанского государственного аграрного университета, 2014. № 95 (05).
6. Броило . Е. В. Анализ финансовой отчетности: учебное пособие: в двух частях: Ч. 1/ состСыкт. лесн. ин-т. – Сыктывкар: СЛИ, 2012.

Հատված

Հաշվետվությունը կազմակերպության անցած հաշվետու ժամանակահատվածի կազմակերպության վիճակը, գործունեության արդյունքները բնութագրող ցուցանիշների համակարգ է: Ըստ Էության` այն հաշվային գրանցումների հատուկ տեսակ է: Հաշվետվությունը որոշակի ժամանակահատվածում կազմակերպության ու դրա ենթաբաժինների վիճակի ու դրա գործունեության արդյունքների ամփոփ տվյալների համառոտ դուրս բերումն է ընթացիկ հաշվառման տվյալներից: Հաշետվությունը կազմվում է ընթացիկ հաշվառման բոլոր տեսակների (հաշվապահական, վիճակագրական և օպերատիվ-տեխնիկական) տվյալների հիման վրա, որի շնորհիվ ապահովվում է ձեռնարկատիրական գործունեության բազմակողմանի արտացոլումը: Հաշվետվությունը կարող է պարունակել քանակական և որակական բնութագրություններ՝ արժեքային և բնեղեն ցուցանիշներ: Ընդ որում. «Հաշվային ռեգիստրներում համախմբված հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ օրգանական կապը հաստատվում է միայն այն դեպքում, երբ հաշվառման մեջ վերջնական տվյալները ներառվում են հաշվետվության ձևերի մեջ ամփոփ ցուցանիշների տեսքով»:

Պատվիրել այս աշխատանքը