Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 14
Ֆինանսական հաշվետվությունների բաղկացուցիչները, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եվ ներկայացման կարգը
Եզրակացություններ
2. Ճուղուրյան Ա., Հակոբյան Ա., Հաշվապահություն եւ վերլուծություն, Երեւան 2003,
3. Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, (ուսումնական ձեռնարկ), Երեւան 2002,
4. Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.
5. Ա. Անդրեասյան Տնտեսական գործունեության վերլուծություն Երևան 2003,
6. Պեյրար Ժ., Ֆինանսական վերլուծություն, Երեւան, Տնտեսագետ, 2000
7. Баканов М.И, Шеремет А. Д. Теорияэкономическогоанализа. Учебник. М.,ФиС. 2013г.
8. Бернстайн Л. А. Анализфинансовойотчетности. Пер. сангл. М.,ФиС. 1996г.
Ֆինանսական հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձ հանդիսացող բոլոր կազմակերպությունները` անկախ սեփականության ձևից` ներառյալ օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունները: Դուստր ընկերություններ ունեցող կազմակերպությունները բացի սեփական հաշվետվությունից կազմում և ներկայացնում են նաև իրենց դուստր ընկերությունների հաշվետվությունները ներառող համախմբված հաշվետվություն: Դուստր ընկերություններ, ներկայացուցչություններ և այլ ենթաբաժիններ (այդ թվում ինքնուրույն հաշվեկշիռներով առանձնացվածներ) ունեցող կազմակերպությունները իրենց ֆինանսական հաշվետվությունների մեջ ներառում են դուստր ընկերությունների, ներկայացուցչությունների և այլ ենթաբաժինների գործունեության ցուցանիշները:
Հայաստանի Հանրապետությունը 1990-ականների սկզբից որդեգրեց շուկայական տնտեսությանն անցման ուղին, եւ անցած տարիներին այն դարձավ տնտեսության առաջընթացի մայրուղի: Լինելով անցումային շրջանում՝ անհրաժեշտություն առաջացավ կապիտալի ներգրավման, որը հիմնականում կարող էր ապահովվել օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհով: Արդյունքում՝ ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնց միջոցով ներդրողներին առաջարկվեցին բազմաթիվ արտոնություններ:
Շուկայական տնտեսության զարգացումն ու Հայաստանի Հանրապետության միջազգային կառույցներին անդամակցությունը, օտարերկրյա ներդրումների աճը, ներդրողների ու պոտենցիալ ներդրողների, ինչպես նաեւ միջազգային մի շարք կազմակերպությունների պահանջները անհրաժեշտություն առաջացրին հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների ծրագիր մշակել և այն իրականացնել, քանի որ դրանք չէին համապատասխանում շուկայական տնտեսության պահանջներին: Այս խնդրի լուծումը պահանջում էր հաշվապահական հաշվառման հիմքերի նորովի ըմբռնում, դրա ընդհանուր ձեւաչափի մոդիֆիկացում: