Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 12
1. Ֆինանսական համահարթեցման իրավական հիմքերը
1. Ֆինանսական համահարթեցման իրավական հիմքերը
Եզրակացություն
2. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք` ընդունվել է 24 հունիսի 1997 թ.
3. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ/ Փետրվարի 6, 2006թ., թիվ 8 (48)
Ֆինանսական համահարթեցումը պետության բյուջետային քաղաքականության կարևորագույն գործառույթներից է, որի նպատակը տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև առկա բևեռացումը մեղմելն է, ինչպես նաև համայնքների ֆինանսական կարողություններն ամրապնդելն ու զարգացնելը։ ,Ֆինանսական համահարթեցման մասինե օրենքը տարածաշրջանում առաջին անգամ սկսել է գործել Հայաստանում 1998 թվականից` տեղական ինքնակառավարման առաջին ընտրություններից հետո:
Ելնելով Հայաստանի տեղական ինքնակառավարման առանձնահատկություններից, նոր համակարգը կառուցվել է մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա: Նոր մոտեցումներից այն է, որ համահարթեցման սկզբունքով համայնքներին հատկացվող դոտացիաների հաշվարկման համար հիմք պետք է ընդունել համայնքի հաշվարկային եկամտային ունակությունների և համայնքների պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսային կարիքները:
Նախորդ օրենքի առավելությունն այն է, որ իր մեխանիզմով բավականին պարզ է, իսկ թերություններն էլ նրանք են, որ այն չի խթանում ՏԻՄ-ին` բարձրացնելու սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը, չկար ֆինանսական համահարթեցման գնահատման և վերահսկման մեխանիզմներ, հաշվառված և գնահատաված չէ համայնքների կարողությունների մեկնարկային ճեղքվածքը` ծառայություննեի մատուցման համատեքստում և այլն: