Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2200 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 11
2.Макконел К.Р., Брю С.Л. “Экономикс” Издательство “Туран” 1996г.
3.“Экономика” под редакцией А.С.Булатова Издательство БЕК 1995г.
Փողի շուկան փոխատվական կապիտալի շուկայի մի մասն է, որտեղ հիմնականում իրականացվում են կարճաժամկետ դեպոզիտավարկային գործարքներ, որոնք սպասարկում են ձեռնարկությունների շրջանառու կապիտալը, հիմնարկներին, պետությանը և մասնավոր անձանց տրվող բանկերի կարճաժամկետ վարկերը: Փողի շուկայի ինստիտուցիոնալ կառույցներից են բանկերը, հաշվարկային տները, բրոքերային և դիլերային ֆիրմաները և ֆինանսավարկային այլ հիմնարկները: Առևտրային բանկերի և այլ ֆինանսավարկային հիմնարկների կողմից ներգրավվող միջոցները փողի շուկայի ռեսուրսների աղբյուրներն են: Դրամական ռեսուրսների հիմնական փոխառուներ են տնտեսավարող սուբյեկտները, ֆինանսավարկային ինստիտուտները, պետությունը: Փողի շուկայի շնորհիվ իրականացվում է բանկերի իրացվելիության կարգավորումը` փոխադարձաբար կարճաժամկետ վարկերի տրամադրման միջոցով: Փողի շուկայի վրա էական ազդեցություն են ունենում տնտեսության պարμերաշրջանային փոփոխությունները, սղաճը, ինչպես նաև պետության կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը: