Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 6600 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 33
1.1 Տրանսֆերտային գների էությունը և «տրանսֆերտային գնագոյացում» հասկացությունը
1.2 Տրանսֆերտային գնագայոցման մեթոդները
Գլուխ 2. Տրանսֆերտային գնագոյացման համակարգի առանձնահատկությունները առևտրային բանկերում
2.1. Առևտրային բանկերում տրանսֆերտային գնագոյացման միջազգային փորձը
2.2. Տրանսֆերտային գնագոյացման համակարգի զարգացման առանձնահատկությունները ՀՀ բանկերում
Գինը և գնագոյացումը շուկայական տնտեսության առանցքային տարրերն են: Գները սպասարկում են ապրանքների ձեռքբերման և իրացման ողջ շրջանառությունը: Գնի մեջ կենտրոնանում են շուկայական տնտեսության այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են` պահանջարկը, առաջարկը, պահանջմունքները, մարքեթինգային առաջարկությունները և այլն: Գինն ապրանքը բնութագրող ցուցանիշ է, որ հավասարապես հաշվի է առնում ապրանքափոխանակության գործընթացի բոլոր մասնակիցների` արտադրողների և սպառողների շահերը: Ապրանքների և ծառայությունների համար սահմանվող գինն անվանում են տարբեր կերպ:
Գնի և գնագոյացման օրինաչափությունների ուսումնասիրությունը հիմնվում է տնտեսագիտական ժամանակակից տեսության վրա: Գնի տնտեսագիտական էության առնչությամբ գոյություն ունեն տարբեր հայացքներ: Տնտեսագետների մեծ մասի կարծիքները միասնական են. գինն ապրանքի արժեքի դրամական արտահայտությունն է: Ընդ որում գոյություն ունի գնի որոշման երեք հենքային մոտեցում.
• գինը ստեղծվում է անհրաժեշտ աշխատաժամանակով և բնութագրվում ծախսերով (արժեքի աշխատանքային տեսություն` Ա. Սմիթ, Դ. Ռիկարդո, Կ. Մարքս),
• արժեքը կարգավորվում է վերջնական արդյունքի սահմա- նային օգտակարությամբ (ապրանքի առկա միավորներից վերջինի արժեքավորությամբ), սուբյեկտիվորեն գնահատվում գնորդի և վաճառողի կողմից, ընդ որում յուրաքանչյուր հաջորդ միավորի հավելաճով դրա օգտակարությունը նվազում է (սահմանային օգտակարության տեսություն` Ու. Ջևոնս, Կ. Մենգեր, Ե. Բեմ-Բավերկ),
• արժեքը նմանապես որոշվում է արտադրանքի ծախսերով և օգտակարությամբ (նորդասականտեսություն` Ա.Մարշալ):