Թեմա - Տնտեսական ինտեգրման տարբեր բնագավառների ազդեցությունը՝ միջազգային բիզնեսի կառավարման վրա

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3600 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 18

Բովանդակություն
Ներածություն
1. Միջազգային բիզնեսի առանձնահատկությունները և կառավարումը
2. Տնտեսական ինտեգրման տարբեր բնագավառների ազդեցությունը՝ միջազգային բիզնեսի կառավարման վրա
Եզրակացություն

Գրականության ցանկ
1. Աղաջանյան Գ. Ա., Զ. Ա. Թադևոսյան, Միջազգային տնտեսական հարաբերություններ, Երևան 2008
2. Թադևոսյան Գ. Մ, Քաղաքացիական հասարակության մասնակցությունը մարզային զարգացման գործընթացներին, Երևան, 2008:
3. Մարգարյան Մ., Քաղաքացիավարական կրթությունը որպես էթնիկ ինքնության արդիականաց¬ման գործոն, Քաղաքական արդիականացման եւ զարգացման հիմնահարցեր: ԵՐ. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, 2004
4. Միջազգային տնտեսական հարաբերություններ: Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ., Եր., 1991.
5. Ջեֆֆրի Դ.Սաքս, Լաբրեյն Բ. Մակրոտնտեսագիտությունը գլոբալ տնտեսությունում, Եր., Տնտեսագետ, 2002.

Հատված

Միջազգային բիզնեսը համաշխարհային տնտեսության կարևորագույն մասն է: Այն ընդգրկում է ցանկացած տնտեսական գործունեություն, որը կատարվում է երկու կամ ավելի երկրների, ֆիրմաների, կազմակերպությունների միջև երկրի տարածքից դուրս: Տնտեսական սուբյեկտների ձեռնարկատիրական գործունեության ոլորտը իրականցվում է համաշխարհային շուկայում` ապրանքների, ծառայությունների, ֆինանսական, աշխատանքային շուկայի շրջանակներում: Համաշխարհային շուկան համաշխարհային առևտրում նպաստում է ազգային/ներքին/ արտադրության գործոնների առավել ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը: Միջազգային առևտուրը որպես միջազգային բիզնեսի տեսակ առաջացել է համաշխարհային շուկայի սաղմնավորման հիմքի վրա 17-18-րդ դդ-ում:
Աշխատանքի միջազգային բաժանումը հիմնված է երկրում որոշակի բարիքների թողարկման համեմատական առավելությունների սկզբունքի վրա: Ռեսուրսները/ բնական, աշխատանքային, կապիտալի/ ձևավորվում են է և զարգանում բիզնես-միջավայրը և պայմանավորում է միջազգային բիզնեսի զարգացումը: Խոշոր աշխարհագրական հայտնագործումները հանգեցրին տնտեսական կապերի հաստատմանը մայր երկրի և գաղութների միջև, նպաստեցին երկրների միջև առևտրական կապերի կայունացմանը, համաշխարհային շուկայի և այն ժամանակվա բիզնես-միջավայրի ձևավորմանը` աշխատանքի համաշխարհային բաժանման հիման վրա. երկրները սկսեցին մասագիտանալ որոշակի տեսակի արտադրանքի թողարկման գործում: Նման արտադրանքի առքու¬վաճառքը ստիպում էր ընդլայնել բիզնես-միջավայրը` միջազգային առևտրային կազմակերպությունների առաջացման հիման վրա, միջազգային առևտրի զարգացմանը զուգահեռ առաջացան առաջին ապրանքային, ապա ֆոնդային բորսաները: Համաշխարհային շուկայի զարգացումը հանգեցրեց առևտրի ձևերի կատարելագործմանը, առաջացան Լիսաբոնի, Ֆլորենցիայի, Ամստերդամի և այլ քաղաքների համաշխարհային տոնավաճառները: Միջազգային բիզնեսի առաջացման առաջնային նպատակը շահույթի ստացումն է, սակայն կան նաև այլ նպատակներ (քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլն):
Միջազգային բիզնեսի սուբյեկտները միջազգային փոխազդեցության ռեալ մասնակիցներն են, որոնց բնորոշ են սեփական դրդապատճառներն ու շահերը, միջազգային տնտեսական գործունեության որոշակի ոլորտում դրանց իրականացման միջոցները:

Պատվիրել այս աշխատանքը