Թեմա - Տնտեսագիտության տեսության ուսումնասիրության առարկան և ֆունկցիաները

Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ

Գին - 3200 դրամ

Առարկա - Տնտեսագիտություն

Էջեր - 16

Բովանդակություն
Ներածություն
1. Տնտեսագիտության տեսությունը որպես գիտություն: Նրա տարբեր մեկնաբանությունները
2. Տնտեսագիտության տեսության ձևավորման և զարգացման հիմնական ուղղությունները
3. Տնտեսագիտության տեսության ֆունկցիաները և խնդիրները
4. Տնտեսական մտածելակերպի ձևավորումը, հիմնական սկզբունքները
Եզրակացություններ

Գրականության ցանկ
1. Գ.Կիրակոսյան, «Տնտեսագիտության տեսություն», Ե. 2000.
2. Թ. Տոնոյան «Տնտեսագիտության տեսություն», Եր., 2003 թ.
3. Чипурин, Кисилева, “Курс Экономической теории”. Киев. 2002
4. Экономика /Под ред. Булатова А.С. М., 1999.

Հատված

Տնտեսագիտությունը միշտ էլ հանդիսացել է այն գիտությունը, որի հիման վրա հասարակությունը կարողացել է արդյունավետորեն կազմակերպել արտադրական գործընթացները սեփական պահանջմունքները բավարարելու նպատակով: Արտադրությունը նյութական բարիք է ստեղծում սպառման համար, սպառումն էլ իր հերթին առաջ է բերում պահանջմունք: Հետևաբար այն հարցին, թե ինչպես է բավարարվում պահանջմունքը, կարող ենք պատասխանել, որ դա կապված է արտադրության արդյունքից, ուստի պահանջմունքները կարելի է դիտարկել որպես արտադրության ներքին դրդապատճառներ: Հենց պահանջմունքների բավարարման անհրաժեշտությունն է դրդում մարդուն, որ վերջինս կազմակերպի արտադրական գործընթաց, կամ սկսի տնտեսական գործունեություն: Վերջիններս արտահայտում են պահանջմունքների կառուցվածքն ու զարգացման աստիճանը: Տնտեսական գործունեության միջոցով մարդիկ անընդհատ վերստեղծում և զարգացնում են պահանջմունքների բավարարման պայմանները: Տնտեսագիտության տեսության խնդիրը կայանում է նրանում, որ մարդկանց միջև առաջացող ու բազմատեսակ ու բազմաբնույթ հարաբերություններից առանձնացնի, ինչպես նաև ուսումնասիրի բոլոր այն հարաբերությունները, որոնց առաջացումը պայմանավորված է նյութական ու հոգևոր բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության ու սպառման գործընթացով:

Պատվիրել այս աշխատանքը