Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 6600 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 33
Բաժին 1. Տեղական ինքնակառավարման մարմինները և Հայաստանում զարգացման առանձնահատկությունները
1.1. Ֆիսկալ ապակենտրոնացման դերը տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործում և ՀՀ առանձնահատկությունները
1.2 Համայնքների խոշորացման դերը տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գործում
Բաժին 2. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսա-տնտեսական գործունեության կարգավորման հիմնախնդիրները
2.1. Համայնքային բյուջեների ֆինանսական կենսունակության հիմնական մեխանիզմները
2.2 Համայնքների ֆիսկալ կարողությունների ամրապնդման հնարավոր մոտեցումները
Եզրակացություններ
2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, ՀՕ 337, ՀՀՊՏ 2002.06.21/21(196)
3. «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենք, ՀՕ-262, ՀՀՊՏ
4. Ալեքսանյան Մ., «Տարածքային կառավարումը Հայաստանի Հանրապետու¬թյունում», Երևան, ՄԻՎԱ-ՊՐԵՍ 2000»,
Տեղական ինքնակառավարման համակարգը նպատակաուղղված է երկրի քաղաքական, սոցիալական և կազմակերպակառավարչական բնույթի շատ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը և պ ետության կառավարման համակարգը բնորոշող կարևո րագույն սահմանադրական հիմունքներից մեկն է:
Այս կամ այն լիազորությունները տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ` ՏԻՄ) փոխանցելը հնարավորություն է տալիս խուսափել համապետական մակարդակում իշխանության ավելորդ կենտրոնացումից և կառավարությանը ձերբազատում է զուտ տեղական խնդիրներ լուծելու հոգսերից: Տնտեսության տեղական ինքնակառավարման ֆինանսական համակարգում առաջատար տեղը պատկանում է տեղական բյուջեներին: Վերջիններս արտացոլում են ֆինանսական այն ռեսուրսները, որոնք անմիջականորեն ու լրիվությամբ դրվում են պետական իշխանության ու տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրության տակ և նրանց կողմից ուղղվում տարածքների (գյուղերի, քաղաքների) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակներին:
Տ եղական ինքնակառավարման ինստիտուտի ձևավորումը և տեղական բյու ջե ների ֆինանսական ապահովվածությունը համարվում են այն կարևոր հիմնահար ց երից, որոնք նպաստում են պետության ներսում տնտեսական և սոցիա լական զար գաց ման հուսալիություն ն ու կայունությունը բարձրաց նե լ ուն , տնտեսության մեջ պետա կան կարգավորման հնարավորությունները ընդլայ նե լուն :
Համայնքային բյուջեների ձևավորման արդյունավետությունը համարվում է ՏԻՄ-երի առաջնային խնդիրներից մեկը, որից կախված է նաև ՏԻՄ պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման մակարդակը: Իսկ ա նցումային տիպի տնտեսություն ունեցող երկրներում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, դրանց իրավական կարգավորման, պետական պարտադիր լիազորությունների պատվիրակման, պետական և տեղական բյուջեների միջև փոխհարաբերությունների հաստատման և մի շարք այլ հարցեր դեռևս չեն ստացել իրենց հանգուցալուծումը:
ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման գործընթացն, ըստ էության, սկսվեց տնտեսության մեջ սկզբնական փուլում տեղի ունեցած ճգնաժամային երևույթները կանխելու, իրավական դաշտի ձևավորմանը զուգընթաց: Փաստորեն, նախկին ԽՍՀՄ-ից ժառանգած տարածքային կառավարման խիստ կենտրոնացված վարչական համակարգին 1997թ. փոխարինելու եկան ՀՀ ՏԻՄ-երը: Արդյունքում` հանրապետությունում ձևավորվեց կառավարման երկաստիճան համակարգ: Աստիճանաբար, հետագա տարիներին, տեղական ինքնակառավարումը սկսեց գործել որպես ինքնուրույն ինստիտուտ՝ սերտ կապի մեջ գտնվելով պետական կառավարման համակարգի հետ, միևնույն ժամանակ առաջադրելով ու լուծելով իր շահերից բխող և պետականին չհակասող կարևորագույն հարցեր: