Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2400 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 12
2. Վարքագծային տնտեսագիտության մեթոդաբանական նախադրյալները
3. Վարքագծային տնտեսագիտության ձևավորման հիմնական փուլերը
2. Экономическая теория /под ред. Деминой М. П ./. Иркутск, 2005
3. А втономов B.C., Человек в зеркале экономической теории, М., 2003:
Տնտեսագիտության տեսության կարևորագույն խնդիրներից մեկն անհատների կամ սուբյեկտների տնտեսական գործունեության և առկա տնտեսական համակարգերի հարաբերակցության ուսումնասիրությունն է, որը հիմնված Է համակարգի զարգացման դինամիկան կանխորոշող տնտեսական գործունեության բնույթի վերլուծության վրա: Ըստ ժամանակակից տնտեսագիտության՝ մարդու վարքագծի ուսումնասիրության համար նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ գործոններ են հաշվի առն¬վում անհատի տնտեսական վարքագիծը մոդելավորելիս: Մարդու անհա¬տականությունը և գործունեության զանազան դրդապատճառները մոդելի կառուցման հիմքն են դառնում: Մոդելը ներառում է անհատներին. առաջին հերթին՝ նրանց տնտեսական ակտիվությունը, նպատակները, դրանց իրա¬ կանացման համար կիրառվող ֆիզիկական, հոգեբանական և մտավոր հնարավորությունների յուրահատկությունները բնութագրող հիմնական չափանիշները: Իրականում տնտեսագիտական բոլոր տեսությունները հիմնված են մարդու վարքագծի վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումների վրա: Այդուհանդերձ, տարբեր տնտեսական վարքագծերի մեջ կարելի Է առանձնացնել յուրաքանչյուր տեսակին բնորոշ գլխավոր բաղադրատարրերը: