Տեսակ - Կուրսային, անհատական և ստուգողական աշխատանքներ
Գին - 2800 դրամ
Առարկա - Տնտեսագիտություն
Էջեր - 14
1. Վարկի բնորոշումը և նրա առանձնահատկությունները
2.Վարկի բնորոշումը, գործառույթները և վարկավորման սկզբունքները
3.Վարկերի տեսակները` ըստ դասակարգման տարբեր չափանիշների
Եզրակացություններ
2. Ա. Մարկոսյան «Հայաստանը միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում», Երևան 2002թ.
3. Банковский портфель - 3: Книга менеджера по кредитам. Книга менеджера по расчетам. Книга менеджера по фондовым и трастовым операциям. Книга банковского бухгалтера и аудитора. - Москва, 1995.
4. Гамидов Г. Н. Банковское и кредитное дело. - Москва: ЮНИТИ, Банки и биржи, 1994.
Շուկայական էկանոմիկայի կարևորագույն տարրերից մեկը վարկն է, որը փողի կամ ապրանքների ձևով պարտքի տրամադրումն է` տոկոսի վճարման պայմանով:
Վարկը` որպես տնտեսական կատեգորիա ունի պատմական բնույթ: Այն ծագել է ապրանքային արտադրության առաջացման հետ միասին և շուկայական տնտեսության պայմաններում հասել է իր զարգացման գագաթնակետին:
Վարկը իրենից ներկայացնում է փոխատվական կապիտալի շարժման ձև, իսկ փոխատվական կապիտալը դա դրամական միջոցներն են, որոնք որոշակի տոկոսով, վերադարձման պայմաններով և փոխառուի սպառողական պահանջների բավարարման համար տրվում են փոխատվության կարգով:Վարկը ծագել է creditum լատինական բառից, որը նշանակում է փոխառուի ձև:
Վարկային հարաբերությունները ենթադրում են առնվազն երկու սուբյեկտների` վարկատուի և վարկառուի առկայություն: Վարկային հարաբերություններն ընդգրկում են տարբեր վարկատուների և վարկառուների միջև ձևավորվածրությունները ենթադրում են առնվազն երկու սուբյեկտների` վարկատուի և վարկառուի առկայություն:Վարկային հարաբերություններն ընդգրկում են տարբեր վարկատուների և վարկառուների միջև ձևավորված հարաբերությունները, հետևաբար վարկը ոչ միայն պետական փոխատվական ֆոնդի շարժման ձև է, այլև ամբողջ հասարակության տրամադրության տակ եղած փոխատվական միջոցների շարժման ձևն է:
Փոխատվական կապիտալի սկզբնաղբյուրը եղել է պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց ժամանակավորապես ազատ դրամական միջոցները, որոնք կամավոր կերպով տրվել են ֆինանսական միջնորդներին, այսինքն բանկերին նրանց հետագա կապիտալացման և դրանից շահույթի ստացման համար: